Կենդանակերպի այս նշանների համար մայիսի սկիզբը շատ հաջողակ կլինի, ճակատագիրը նրանց կանաչ լույս կտա          ԱՄՆ-ն կարող է դուրս բերել զորքերը Իտալիայից և Իսպանիայից, Իտալիան մեզ ընդհանրապես չի օգնել, իսկ Իսպանիան իրեն սարսափելի է պահել       ԿԸՀ–ն ընտրություններին առաջադրված 19 ուժից 8–ի փաստաթղթերում խնդիրներ է նկատել և 48 ժամ է տվել դրանք ուղղելու համար    

17 մայիս 2022 10:49

Փաշինյանին զեկուցել են՝ այս պահին իրավիճակը վերահսկելի է, սակայն ամեն վայրկյան կարող են ուժերը չբավականացնել, և վիճակը դուրս գա վերահսկողությունից. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով, ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստին մասնակցելու համար Մոսկվա մեկնելուց առաջ Նիկոլ Փաշինյանը խորհրդակցության է հրավիրել ուժային կառույցների ղեկավարներին։ Նա մանրամասն տեղեկատվություն է պահանջել փողոցային բողոքի ակցիաների ընթացքի, այդ իմաստով օպերատիվ իրավիճակի ու հնարավոր զարգացումների հետ կապված, հարցրել է, թե որքանո՞վ է իրավիճակը վերահսկելի և որքանո՞վ են ուժերը բավականացնում։ Մեր աղբյուրները փոխանցում են, որ ուժայինները պատասխանել են, թե այս պահին իրավիճակը վերահսկելի է, սակայն ամեն վայրկյան կարող են ուժերը չբավականացնել, և վիճակը դուրս գա վերահսկողությունից։

Նրանք առանձնահատուկ անհանգստություն են հայտնել, որ ակցիաների մասնակիցների մեջ շատանում է քաղաքականապես չեզոք մարդկանց թիվը, որոնք ոչ մի քաղաքական շրջանակի չեն հարում։ Նաև զեկուցել են, որ նկատելի է ուսանողության ակտիվությունը, երիտասարդների թիվը հավաքներին ու երթերին մեծանում է, ինչը կարող է ձնագնդի էֆեկտ ունենալ։ Ուժային կառույցների ղեկավարներն ասել են, որ իրենց կառույցներում ևս արդեն դժգոհություններ են հասունանում, հատկապես ոստիկանության օղակում նյարդերը գերլարված են, և ոստիկանների մոտ կան ծառայությունը ոչ բավարար իրականացնելու տրամադրություններ։

Քննարկվել են իրավիճակը մեղմելու համար համակարգի աշխատողներին, առավել ևս հրամանատարական կազմին և առանձնակի նվիրումով ծառայողներին խրախուսելու տարբերակները։ Ի դեպ, երեկ տեղեկություն տարածվեց, որ ոստիկանները պարգևավճար են ստանալու»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր