Տեսանյութ.Հուլիսի 1-ից կենսաթոշակը կարող է ավելանալ մինչև 5000 դրամ, եթե...
«Պետք է ամեն ինչ անել, որ ցանկացած գյուղում կենսաթոշակառուներն իմանան անկանխիկ առևտուր անելու կարևորության մասին: Այսօր տեղի ունեցած ՀՀ կառավարության հերթական նիստում ասել է է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ քաղաքացիները կհասկանան, որ քարտի վրա գումար պահելն ավելի անվտանգ է:
Կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է Անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու պետություն-մասնավոր սոցիալական փոխգործակցության միջոցառումը:
Ինչպես նշել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, հուլիսի 1-ից գործընկեր բանկերի քարտապան կենսաթոշակառուներն ու նպաստառուները, ովքեր ՀՀ տարածքում գործող առևտրի կետերում կամ ծառայություններ մատուցող կազմակերպությունների մոտ տեղադրված վճարային քարտերով և վճարումն ընդունող սարքերով կկատարեն գնումներ և վճարումներ, հաջորդ ամիս կստանան 10 տոկոսի չափով հետվճար՝ նախորդ ամիս կատարած անկանխիկ գործարքների հանրագումարից:
Նիկոլ Փաշինյանը կարևորել է ընդունված որոշումը և նշել, որ ծրագիրը փորձնական կիրականացվի 6 ամիս.
«Այսինքն՝ կսկսի այն աշխատել, կվերլուծենք և կհասկանանք, թե ինչ հնարավորություններ և ինչ թերություններ կան, և դրանք հընթացս ավելի կլավարկենք»:
Գործադիրը որոշման ընդունման կապակցությամբ նշում է, որ 2022 թ. պետբյուջում տեղի կունենա ծախսերի ավելացում մինչև 5.66 մլրդ դրամի չափով: Միջոցառման իրականացման արդյունքում ակնկալվում է, որ փաստացի շահառու կդառնա և առնվազն 3 ամիս անընդմեջ կստանա նախատեսված հետվճարը բանկային քարտով կենսաթոշակ ստացող կենսաթոշակառուների 80 տոկոսը՝ մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը։
Մինչև հունիսի 1-ը կհրապարակվեն գործընկեր բանկերի ցանկը, և կենսաթոշակառուն կարող է փոխել իր բանկը, եթե տեսնի, որ իր բանկը, որտեղից ստանում է կենսաթոշակը, գործընկեր բանկերի շարքում չէ: