Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ Փաշինյան          Կամ մահ, կամ ազատություն.Խնդրում եւ պահանջում եմ՝բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը. Մահապարտների ջոկատի հրամանատար       Առաջիկա տնտեսական ապոկալիպսիսը անպայման տեղի կունենա.Պուտինը որոշել է Հայաստանի և Ղազախստանի ապագան    

20 մայիս 2022 15:31

Կարո՞ղ են արդյոք ալերգիան եւ ասթման մահացու լինել

Եթե ​​դուք ասթմա կամ ալերգիա ունեք, ապա կարող եք ավելի շատ հակված լինել սրտի հետ կապված հիվանդության զարգացմանը, իսկ որոշ դեղամիջոցներ կարող են բարձրացնել կամ նվազեցնել այդ ռիսկը, վկայում է կլինիկական փորձարկումների եւ լաբորատոր հետազոտությունների նոր ակնարկը, գրում է UPI-ն:


«Շատերն ասթման թոքերի հիվանդություն են համարում, բայց կա կարեւոր կապ կա ասթմայի եւ սրտանոթային հիվանդությունների միջեւ, ինչպիսիք են սրտի իշեմիկ հիվանդությունը, [արյան բարձր ճնշումը] եւ շատ այլ հիվանդություններ», - պարզաբանել է հետազոտության հեղինակ Գո-Պինգ Շին:


«Ես այս ոլորտն ուսումնասիրում եմ ավելի քան 20 տարի, եւ կլինիկական փորձարկումների, ինչպես նաեւ հիմնարար հետազոտությունների ապացույցները մատնանշում են ալերգիկ ասթման՝ որպես ռիսկի կարեւոր գործոն, որի մասին բժիշկներն ու հիվանդները պետք է տեղյակ լինեն անձնական ռիսկը դիտարկելիս», - ընդգծել է մասնագետը:


Ակնարկում կլինիկական հետազոտություններ են նկարագրված, որոնք ցույց են տալիս կապն ասթմայի եւ առողջության հետ կապված ռիսկերի միջեւ, ինչպիսիք են սրտի կորոնար հիվանդությունը եւ աորտայի հիվանդությունը, զարկերակների նեղացումը, որը նվազեցնում է արյան հոսքը դեպի վերջույթներ, ինսուլտը, սրտի անբավարարությունը եւ սրտի հետ կապված այլ բարդությունները:


Զեկույցում նշվում է, որ թոքերում, սրտում եւ արյան անոթներում որոշակի տեսակի բորբոքային բջիջների կուտակումը կարող է բացատրել ասթմայի եւ սրտանոթային հիվանդությունների միջեւ կապը։


Հետազոտությունը, որը հրապարակվել է երկուշաբթի օրը Nature Cardiovascular Research ամսագրում, նկարագրում է կլինիկական հետազոտությունները, որոնք ուսումնասիրել են սրտի հիվանդության եւ սեզոնային ալերգիայի, ալերգիկ էկզեմայի եւ սննդից եւ դեղերից ծանր ալերգիայի միջեւ կապը: «Այս հետազոտությունները վկայում են այն մասին, որ ալերգիկ ռեակցիաները, բացի ասթմայից, նաեւ սրտանոթային հիվանդությունների ռիսկի զգալի գործոններ են», - ասաց Շին:


Նրա թիմը նաեւ ուսումնասիրել է, թե ինչպես կարող են ասթմայի դեղամիջոցներն ազդել սրտի հիվանդության ռիսկի վրա:


Ըստ հետազոտության՝ ներշնչվող ալբուտերոլը (հաճախ օգտագործվում է սուր ասթմայի նոպաների բուժման համար), ինհալացիոն կորտիկոստերոիդները (ինչպիսիք են ֆլուտիկազոն պրոպիոնատը եւ բուդեսոնիդը) եւ լեյկոտրիենի մոդիֆիկատորները (օրինակ՝ մոնթելուկաստը) նվազեցնում են սրտի հետ կապված հիվանդությունների ռիսկը: Սակայն պարզվել է, որ հաբերը եւ ներերակային կորտիկոստերոիդները (օրինակ՝ պրեդնիզոնը) մեծացնում են ռիսկը: Հակասթմատիկ հակամարմինների (օրինակ, օմալիզումաբի) համար ոչ միանշանակ արդյունքներ են ստացվել. հետազոտություններից մեկը ռիսկի մեծացում է ցույց տվել, իսկ մյուսները՝ ռիսկի նվազեցում կամ ազդեցության բացակայություն:


«Միավորելով ֆունդամենտալ եւ  կլինիկական հետազոտությունների ​​աշխատանքները՝ մենք կարող ենք սկսել տեսնել ընդհանուր պատկերը եւ մտածել հիվանդների բուժման համար հետեւանքների մասին», - եզրափակել է մասնագետը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր