Դեկտեմբերի 23-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Քաղաքացին վարորդական վկայական ստանալու համար մոտ 500 հազար դրամ է փոխանցել անհայտ անձի ու չի ստացել այն       7 տարի առաջ Գարեգին Բ-ի հեռացումը պահանջած դպիր Արթուր Սահրադյանը հրապարակավ Կաթողիկոսից ներողություն է խնդրել    

21 մայիս 2022 11:41

«Ֆրանսիայի հրապարակի ամոթի պատը վաղուց էր քեզ սպասում, Արսե՛ն». փաստաբանը ներկայացրել է Իգոր Խաչատուրովի դեմ սուտ ցուցմունք տվող ոստիկանին

Քննչական կոմիտեն երեկ հաղորդագրություն տարածեց, ըստ որի, կալանավորվել է գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի որդին՝ Իգոր Խաչատուրովը։


Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը հայտարարել էր, թե «Իգոր Խաչատուրովի վերաբերյալ քննչականի հաղորդագրությունը տարածած պաշտոնատար անձանց մոտ առկա են բարոյահոգեբուժական խնդիրներ»:


Գիշերը փաստաբանը տեսակցել է Իգոր Խաչատուրովին ու փոխանցել իր պաշտպանյալի խնդրանքը:


«Տեսակցում էի սուտ ցուցմունքի հիման վրա, արտակարգ դատարանի կողմից և առանց որոշման կալանավորված Իգոր Խաչատուրովին։



Հիշեցնեմ, որ Իգորին կալանավորել են ոստիկանության տեսուչի ակնհայտ մտացածին ցուցմունքի հիման վրա, ինչի փուչիկ լինելը հաստատվում է բազմաթիվ տեսանյութերով։


Նշեմ, որ այս «ցուցմունք» հնարողները, դրանք տեսուչին հրամցնող պետերը, կալանք նախաձեռնողները ու տվողները, այս ամենի հետ առնչվածները արդեն իսկ բացահայտվել են, ու հերթով անդրադառնալու եմ բոլորին։


Այժմ ներկայացնեմ սուտ ցուցմունք տվող մեր ոստիկան Արսենին։ Ֆրանսիայի հրապարակի ամոթի պատը վաղուց էր քեզ սպասում, Արսե՛ն։


Իգորը մի բան խնդրեց փոխանցեմ` «Ով զադնի դնի՝ նիկոլ ա, թշնամին ծնկի կգա..», - գրել է փաստաբան Պողոսյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր