Արթուր Ալեքսանյանը մասնակցելու է Աշխարհի առաջնությանը          Բաքվից խոստովանում են, որ «ադրբեջանցիների՝ իրենց նախնիների բնակության վայրերը վերադառնալու» հարցը ոչ մի կապ չունի խաղաղության գործընթացի հետ       Հակամարտությունը չի կարող լուծված համարվել, քանի դեռ մի ողջ ժողովուրդ մնում է արմատախիլ արված, զրկված իր անօտարելի իրավունքներից    

21 մայիս 2022 16:10

Ուկրաինացին Դալալոյանի պատճառով հրաժարվել է ելույթ ունենալ Իտալիայում. մարզիկի արձագանքը

Ռուսաստանցի մարմնամարզիկ Արթուր Դալալոյանը նշանակություն չի տալիս այն փաստին, որ ուկրաինացի Իլյա Կովտունը հրաժարվել է մասնակցել Իտալիայի ակումբային առաջնության «Վեցի եզրափակիչում»։ Այս մասին նա հայտարարել է ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում։
Ավելի վաղ ԶԼՄ–ները հայտնել էին, որ Կովտունը հրաժարվել է մասնակցել Իտալիայում անցկացվող ակումբային առաջնությանը օլիմպիական չեմպիոն Արթուր Դալալոյանի մասնակցության պատճառով։
«Եթե անկեղծ` նոր լսեցի այդ մասին։ Իհարկե հետաքրքրվել եմ` կլինի՞ արդյոք այդ ակումբը եզրափակիչում։ Ինձ հայտնեցին, որ այն նախընտել է ելույթ ունենալ գերմանական Բունդեսլիգայում։ Չգիտեի, որ ես որևէ առնչություն ունեմ դրա հետ։ Բացարձակ հանգիստ եմ վերաբերում դրան, ինձ համար միևնույնն է` իմ պատճառով է, թե ոչ իմ պատճառով (հրաժարվել Կովտունը,–խմբ.)։ Ես գալիս եմ իմ աշխատանքն անելու, մնացածն ինձ առանձնակի չի հուզում։ Իրենց գործն է, քննարկել և մեկնաբանել չեմ ցանկանում», – ասել է Դալալոյանը։
Ապրիլի 24-ին Դալալոյանը Իտալիայի ակումբային առաջնությունում ոսկե մեդալ էր նվաճել հենացատկում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր