Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ          Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը       Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով. եղանակն առաջիկա օրերին    

24 մայիս 2022 16:15

Երևանում բռնցքամարտի առաջնության բացմանը Արցախի դրոշը ծածանելու համար Ադրբեջանը բողոքագրեր է ուղարկել միջազգային սպորտային կազմակերպություններին. Այն դիտարկել է որպես տարածքային պահանջ

Ադրբեջանին, պարզվում է, դուր չի եկել, որ Երեւանում տեղի ունեցող բռնցքամարտի առաջնությանը ծածանվել է Արցախի դրոշը, ավելին՝ բողոքել են։


Արհեստածին Ադրբեջանի բռնցքամարտի ֆեդերացիան բողոքագրեր է ուղարկել Միջազգային օլիմպիական կոմիտեին, Բռնցքամարտի միջազգային ասոցիացիային, Բռնցքամարտի եվրոպական կոնֆեդերացիային և անդամ երկրներին՝ այն բանի համար, որ Երևանում բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բացման ժամանակ հայ երիտասարդները ծածանել են Արցախի դրոշը։


«Մրցությունն անցկացնող երկիրը, առաջնության բացման արարողության ժամանակ սադրիչ գործողություն է թույլ տվել և որպես Ադրբեջանի դեմ Հայաստանի տարածքային պահանջ՝ ցուցադրվել է չճանաչված, հնարածին կառույցի դրոշը»,-ասված է վերոնշյալ սպորտային կազմակերպություններին հղված նամակում։


Հիշեցնենք, որ Երևանում անցկացվող բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողությանը՝ կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի ելույթի ժամանակ մի քանի երիտասարդներ անսպասելիորեն հայտնվել են բեմահարթակում և պարզել Արցախի դրոշը։ Րոպեներ անց երիտասարդները հեռացել են հարթակից։


Այդ հայրենասեր երիտասարդների քայլն արդեն մի քանի օր է՝ ադրբեջանական տիրույթում վայնասուն է բարձրացրել։ Հիմա էլ նաև միջազգային կառույցներին են պաշտոնապես բողոքի նոտաներ հղում հարևան երկրից։ Ինչևէ, այս ամենը ևս մեկ անգամ փաստում է, թե ադրբեջանցիները որքան են սարսափած հայրենասեր հայերից և Արցախի հետ կապված ամեն ինչից։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր