ԵԿՄ Վանաձորի խորհուրդը իշխանությունից պահանջում է դուրս բերել ՀՀ տարածքում տեղակայված Ադրբեջանի ԶՈՒ-ն          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Ապրիլի 25-ին, 24 ժամ կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

25 մայիս 2022 13:17

Ինչն է խանգարում այս երկուսին բացել խաղաքարտերը և պատմել, թե, ի վերջո, ինչ են բանակցել ադրբեջանցիների հետ Փաշինյանի ցուցումով

Վերջին օրերին Հայաստանում էլ ավելի հաճախ է հնչում կոչը առ այն, որ իշխանությունները պետք է բացահայտեն, թե 2018 թվականից ի վեր ինչ են բանակցել ադրբեջանական կողմի հետ և ինչ պայմանավորվածությունների արդյունքում է Ղարաբաղի հարցում նշաձողն այդչափ իջել:


ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը նախորդ տարվա նոյեմբերի 25-ին կրկին անդրադարձել էր Ադրբեջանի հետ խորհրդապահական բանակցությունների թեմային: Նա հայտարարել էր, որ իրենից բացի եղել է ևս մեկ պաշտոնյա, որ մասնակցել է այդ բանակցություններին, որոնք տեղի էին ունենում 2018-2019 թվականներին: Մյուս կողմից, սակայն, պարոն Վանեցյանը չի նշել երկրորդ պաշտոնյայի անունը:


Մամուլի տեղեկությունների համաձայն` երկրորդ պաշտոնյան Հրաչյա Թաշչյանն է: Եթե Վանեցյանը հանդիպում էր իր ադրբեջանցի գործընկերոջ հետ, ապա պարոն Թաշչյանը WhatsUp կապով շփվում էր Իլհամ Ալիևի ամենահավատարիմ մարդկանցից մեկի՝ Հիքմեթ Հաջիևի հետ: Թաշչյանը  ԱԳՆ-ում զբաղեցրել է բազմաթիվ կարևոր դիրքեր, եղել էլ ՆԱՏՕ-ի բաժնի վարիչ, ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության դեսպանորդ, 2009-2011 թթ՝ ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ: Արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան ունեցող Թաշչյանը 2018-2020 թթ. եղել է վարչապետ Փաշինյանի օգնականը, 2020թ. հուլիսի 8-ին նշանակվել է վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ: Այս ինֆորմացիայի արտահոսքից հետո, սակայն, Փաշինյանը որոշում է Թաշչյանին ազատել զբաղեցրած պաշտոնից:


Հասկանալի է, որ իշխանությունները որևէ առիթ չունեն բացահայտելու իրողությունը, սակայն ինչն է խանգարում այս երկու արդեն նախկին պաշտոնյաներին բացել խաղաքարտերը և պատմել, թե ի վերջո ինչ են բանակցել ադրբեջանցիների հետ Նիկոլ Փաշինյանի ցուցումով: Եթե այդ տեղեկատվությունը չհրապարակվի այսօր, ապա ե՞րբ է լինելու այն հրապարակելու ամենահարմար առիթը: Ըստ էության, երկու նախկին պաշտոնյաներին այսօր ոչինչ չի կաշկանդում իրողությունը ներկայացնելու հարցում, հատկապես՝ Արթուր Վանեցյանին, ով իրեն  բացահայտ դիրքավորել է ընդդիմադիր դաշտում:
1or.am

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր