Սյունիքը բզկտելու ճարտարապետները. «Հրապարակ»

Կողմերը պայմանավորվել էին վերագործարկել Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթգիծը։ Իսկ Մեղրիի հատվածում 45 կիլոմետրանոց երկաթգծի կառուցումը կարժենա մոտ 200 միլիոն դոլար, շինարարությունը կտեւի 3 տարի, ծախսերը պետք է հոգա հայկական կողմը, սակայն մինչ օրս որեւէ աշխատանք չի իրականացվել։
Ուշագրավ է, որ դեսպանի իրական հետաքրքրությունները պաշտոնական հաղորդագրության մեջ չեն արտացոլվել կամ հպանցիկ են նշվել։ Սյունիքի մարզպետ՝ կալավանցի Ռոբերտ Ղուկասյանի հետ հանդիպման մասին հաղորդագրությունից տեղեկանում ենք․ «Բարձրաստիճան դիվանագետն ու մարզի ղեկավարը մի շարք հարցեր են քննարկել՝ ուղղված մարզի սոցիալ-տնտեսական, ճանապարհաշինական, գյուղատնտեսական, տնտեսության դիվերսիֆիկացման, կրթական, երիտասարդական հարցերին, Սյունիքի զարգացման ուղղություններին։
Դեսպանը կարեւորել է հատկապես Սյունիքում զբոսաշրջության զարգացումը՝ նշելով, որ այս առումով մարզը մեծ ներուժ ունի, ու դա պետք է ներկայացնել մարդկանց»։ Հատկանշական է, որ ԱՄՆ դեսպանի այցի օրը Սյունիք են այցելել նաեւ Հայաստանում ՌԴ դեսպան Կոպիրկինը եւ ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում