Ներկայացուցիչների պալատն ընդունել է Իրանի դեմ Թրամփի պատերազմական լիազորությունները սահմանափակող բանաձև          Տեսանյութ. Այսքան չարիք բերած, պառակտում, ողբերգություն բերած մարդը չի կարող ազգ սիրել, չի կարող Աստված ունենալ, պիտի գնաս ու գնալու ես       Եթե Երևանը գտնում է, որ ԵՄ-ում ավելի լավ կլինի, քան ԵԱՏՄ-ում, կարող է կատարել նման ընտրություն, բայց ոչ մեր հաշվին    

26 մայիս 2022 16:15

Տեսանյութ.Աջակիցները պետք է դառնան մասնակից՝ դա չի հերիքում իշխանափոխությանը

Ե՞րբ եք խոստանում, որ լինելու է իշխանափոխություն, ինչը՞ չի հերիքում դրան՝  հարցրեց լրագրողներից մեկը ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանին Ֆրանսիայի հրապարակում մամուլի ասուլիսին։


Երբ ասում են՝ աջակցում ենք Շարժմանը, այ, այդ աջակիցները պետք է դառնան մասնակից՝ դա չի հերիքում՝ պատասխանեց Սաղաթելյանը։


«Ե՞րբ է այդ օրը․ երբ հասնենք այն կրիտիկական կետին, երբ ժողովուրդն ամբողջությամբ ոտքի կանգնի ու Ոստիկանությունը այլևս չկարողանա պահել Նիկոլի իշխանությունը»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։


Նա համոզված է, որ երկար ժամանակ չի պահանջվի։


«Ժողովուրդը ոտքի է ելել և 24-ժամյա պայքարում է այն իշխանության դեմ, որը Հայաստանը ցանկանում է տանել նոր զիջումների, դա ժողովրդի հպարտության մեկ ամիսն է, դա Հայաստանի նորանկախ պատմության մեջ բացառիկ երևույթ է»,-հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։  


Իսկ ԱԺ-ում Նիկոլին ծափերը, նրա համոզմամբ, բեմադրություն է, քանի որ վախի զգացումը աչքերից չի վերանում։


Մանրամասն՝ տեսանյութում․


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր