Մայիսի 31-ին Երկրի բնակիչներին սպասում է շատ ինտենսիվ երկնաքարային փոթորիկ
Մայիսի 31-ին Երկրի բնակիչներին սպասում է շատ ինտենսիվ երկնաքարային փոթորիկ՝ ժամում մի քանի հազար մետր արագությամբ։ Այս մասին ասել է Ղրիմից աստղագետ Ալեքսանդր Յակուշեչկինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
«Մայիսի 31-ի առավոտյան երկրացիներին հիանալի տեսարան է սպասվում՝ իսկական երկնաքարային անձրեւ, երկնաքարերի թիվը ժամում կարող է հասնել մինչեւ 10 000-ի։ Երկնաքարերի ակտիվության տեւողությունը կկազմի մոտ երկու ժամ, դրա առավելագույնը, ըստ հաշվարկների, կլինի ժամը 6:30-ին (Մոսկվայի ժամանակով), երբ մեր երկայնություններում արդեն լուսաբաց է»,- ասել է Յակուշեչկինը:
Փորձագետի կարծիքով՝ երեւույթը լավագույնս կերեւա արեւմտյան կիսագնդում՝ Հյուսիսային Ամերիկայում։ Նա նշել է, որ, ըստ հաշվարկների, «անձրեւը» կսկսվի Մոսկվայի ժամանակով առավոտյան ժամը 8-ի սահմաններում։
Յակուշեչկինը հավելել է, որ երկնաքարերը հիմնականում թույլ եւ ոչ վառ կլինեն, ուստի ցանկալի է այդ երեւույթը քաղաքից դուրս դիտել։