Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել          Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը       ԼՂ հայերը պետք է ապահով վերադառնալու հնարավորություն ունենան    

31 մայիս 2022 13:40

Կիևի ցուցումով «Ազովստալում» 152 ուկրաինացի զինվորականների մարմինների տակ ականներ են դրել․ՌԴ ՊՆ

ՌԴ զինված ուժերն «Ազովստալ» կոմբինատի նկուղների հետազոտության ժամանակ ֆուրգոն են հայտնաբերել՝ Ուկրաինայի 152 զինվորականների դիակներով, որոնց տակ ականներ են եղել։ Այն ականապատել են Կիևի ցուցումով, որ մեղադրեն Ռուսաստանին մարմինները դիտավորյալ ոչնչացնելու մեջ: Տեղեկությունն այսօր հայտնել է ՌԴ Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:
Նրա խոսքով՝ ֆուրգոնի զննության ժամանակ ռուս սակրավորները զոհված ուկրաինացի զինծառայողների մարմինների տակ տեղադրված չորս ական են հայտնաբերել, ընդ որում՝ դրանցում առկա պայթուցիկ նյութի ընդհանուր զանգվածը բավարար էր ֆուրգոնում եղած բոլոր մնացորդների ոչնչացման համար:

««Ազովի» գերիների հարցաքննությունների արդյունքում պարզվել է, որ մարմինների ականապատումն իրականացվել է Կիևի ուղիղ ցուցումով։ Սադրանքի նպատակն է մեղադրել Ռուսաստանին մարմինների մնացորդները դիտավորյալ ոչնչացնելու համար ու թույլ չտալ, որ դրանք դուրս բերվեն հարազատներին հանձնելու համար, որպեսզի փրկեն Կիևի ռեժիմի ու անձամբ Զելենսկու քաղաքական «հեղինակությունը», - ասել է Կոնաշենկովը։
Գեներալը նաև հայտնել է, որ ռուսական կողմը մոտ ժամանակներս պատրաստվում է հանձնել «Ազովստալ» կոմբինատի տարածքում հայտնաբերված ուկրաինացի գրոհայինների ու զինծառայողների մարմինները Ուկրաինայի ներկայացուցիչներին:
Կոնաշենկովը նաև հայտնել է, որ ռուսական ավիացիան մեկ օրում ոչնչացրել է շուրջ 290 ազգայնականների և 23 միավոր ուկրաինական տեխնիկա:
Բացի այդ, մեկ օրվա ընթացքում օդային բազավորման բարձր ճշգրտության հրթիռներով խոցվել են կառավարման չորս կետ, ինչպես նաև կենդանի ուժի և ուկրաինական ռազմական տեխնիկայի կենտրոնացման 13 շրջան: Ոչնչացվել է նաև ուկրաինական զորքերի կառավարման 38 կետ, 36 միավոր սպառազինություն և ռազմական տեխնիկա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր