Կենդանակերպի այս նշանների համար մայիսի սկիզբը շատ հաջողակ կլինի, ճակատագիրը նրանց կանաչ լույս կտա          ԱՄՆ-ն կարող է դուրս բերել զորքերը Իտալիայից և Իսպանիայից, Իտալիան մեզ ընդհանրապես չի օգնել, իսկ Իսպանիան իրեն սարսափելի է պահել       ԿԸՀ–ն ընտրություններին առաջադրված 19 ուժից 8–ի փաստաթղթերում խնդիրներ է նկատել և 48 ժամ է տվել դրանք ուղղելու համար    

02 հուն 2022 11:49

ՀՀ-ն որևէ պետության պարտավոր չէ, ինչպես օրինակ ամերիկյան կողմին, տրամադրել կենսաբանական զենքերի ստեղծման համար օգտագործելի ախտածինների նմուշներ

Կառավարությունն այսօր որոշում կընդունի, որով կփոփոխվի միջազգային պայմանագրի դրույթն, և կբացառվի ամերիկյան կողմին փոխանցել պահանջված այն վտանգավոր ախտածինների նմուշները, որոնք հավաքվել են ՀՀ-ում պրոֆիլակտիկ, պաշտպանական կամ այլ խաղաղ նպատակներով:


Գործադիրը համաձայնություն կտա «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների պաշտպանության դեպարտամենտի միջև կենսաբանական զենքերի ստեղծման համար օգտագործելի տեխնոլոգիայի, ախտածինների և փորձառության տարածման կանխարգելման ոլորտում համագործակցության մասին» համաձայնագրին, բայց կփոփոխի ԱՄՆ-ի նկատմամբ ստանձնած պարտավորության համապատասխան կետը:


Նախագծի հիմնավորման մեջ ասվում է. «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների պաշտպանության դեպարտամենտի միջև կենսաբանական զենքերի ստեղծման համար օգտագործելի տեխնոլոգիայի, ախտածինների և փորձառության տարածման կանխարգելման ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը ստորագրվել է 2010թ․ սեպտեմբերի 3-ին Վաշինգտոնում և սեպտեմբերի 16-ին Երևանում։ Համաձայնագրի նպատակն է խթանել նշված ոլորտում կողմերի միջև արդյունավետ և կանոնակարգված փոխգործակցությունը։ Համաձայնագրի 4-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ հայկական կողմը պարտավորվում է ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտին փոխանցել պահանջված այն վտանգավոր ախտածինների նմուշները, որոնք հավաքվել են ՀՀ-ում պրոֆիլակտիկ, պաշտպանական կամ այլ խաղաղ նպատակներով: Պետք է փոխանցվեն նաև համաճարակաբանական տվյալները:


Հաշվի առնելով, որ առաջիկայում նախատեսվող ՀՀ կենսանվտանգության և կենսապահովման ոլորտը կարգավորող համապարփակ օրենքի ընդունմամբ հստակ ամրագրվելու է, որ հայկական կողմը որևէ պետության պարտավոր չէ տրամադրել ախտածինների նմուշներ, ինչպես նաև կենսանվտանգության և կենսապահովման ոլորտում միջազգային համագործակցության շրջանակներում գործընկերների հետ հավասարակշռված քաղաքականության ապահովման անհրաժեշտությունից, առաջարկվում է փոփոխել Համաձայնագրի IV հոդվածի 5-րդ կետը:


Հարկ է նշել, որ այն համապատասխանում է ՀՀ վարած արտաքին քաղաքականությանը և ստանձնած միջազգային պարտավորություններին


Առաջարկվող փոփոխությունով կբացառի ամերիկյան կողմին պահանջված վտանգավոր ախտածինների նմուշները փոխանցելու վերաբերյալ բաղադրիչը»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր