Ոչ մի վատ բան չեմ տեսնում.Ադրբեջանի մասին բաց դաս կազմակերպած ուսուցչուհին ՀՀ ՄԻՊ-ի ազգականն է

ՄԻՊ-ը հաստատեց, որ աշխարհագրության ուսուցիչն իր ազգականն է.
«Ես որևէ վատ բան չեմ տեսնում, որ հարևան պետությունների վերաբերյալ մեր գիտելիքները, կրթական բովանդակությունը ներառի նրանց դրոշի մասին տեղեկություն, նրանց ազգային առանձնահատկությունների վերաբերյալ պատմությունը, նաև խոհանոցը, ես դրանում որևէ վատ բան չեմ տեսնում, հակառակը՝ պատկերացնում եմ, որ երեխայի կրթության, զարգացման, իրազեկման տեսանկյունից շատ կարևոր է պատկերացնել այն միջավայրը, որում երեխան ապրում է», - խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասել է Քրիստիննե Գրիգորյանը:
Նա նշեց, որ տրամաբանական և անհրաժեշտ է իմանալ մեր հարևան երկրների դրոշները, նրանց հետ մեր հարաբերությունների պատմությունը և այլ օգտակար տեղեկություններ:
ՄԻՊ-ը կոչ արեց որևէ կերպ քաղաքական խոսակցություններում չօգտագորել որևէ երեխայի պատկեր, որովհետև դա երեխայի շահից չի բխում: