Քաղաքացուն կրկին դարձնելով տուգանքի մատերիալ հիմա էլ սկսելու են «կլպել» հատկապես աղքատ խավին

Տնտեսական այս խայտառակ իրավիճակում կապիտուլյանտների խմբակը հասկանում է,որ մեծահարուստներից ու օլիգարխներից չի կարող գումարներ բերել բյուջե իսկ ներդրումներ չկան և իրենց օրոք չեն էլ լինելու,գնաց ամենավատ սցենարով:
Քաղաքացուն կրկին դարձնելով տուգանքի մատերիալ հիմա էլ սկսելու են «կլպել» այդ քաղաքացուն:Խեղճ քաղաքացին,ով օրինակ ՌԴ-ից կամ ԱՄՆ-ից գումար է ստանում,որ գոյատևի հիմա ստիպված է լինելու հայտարարագրել դա և արդյոք վստահ ՞եք,որ այդ գումարներից նա հարկ չի մուծելու,իհարկե ոչ:
Ինչ՞ու պետք է շարքային քաղաքացին,ով որևէ պաշտոն չի զբաղեցնում պարտադիր իր աղքատիկ ունեցվածքն էլ ի ցույց դնի,որ տեսնեն էլ ինչ կարող են վերցնե՞լ այդ աղքատ քաղաքացուց: Ու նման տոտալ վերահսկողության մեջ քաղաքական ռեժիմը փորձելու է հավերժացնել իր իշխանությունը և իր բռի մեջ պահել բոլորին`հատկապես աղքատ խավին»։