ԵԽԽՎ վերջին զեկույցը Հայաստանի վերաբերյալ պարզապես թղթի կտոր չէ, այն ամոթալի հարված է ժողովրդավարությանը          «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի խցերից մեկում հայտնաբերվել է դատապարտված տղամարդու մարմինը       Մայիսի 15-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

14 մայիս 2026 21:37

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի խցերից մեկում հայտնաբերվել է դատապարտված տղամարդու մարմինը

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի խցերից մեկում հայտնաբերվել է դատապարտված տղամարդու մարմինըԱյսօր՝ մայիսի 14-ին, հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 17։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի քրեական վարչությունում և ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում տեղեկություններ են ստացվել, որ «Նուբարաշեն» բանտի խցերից մեկում կախված դի կա։

Դեպքի վայր են ժամանել քրեակատարողական ծառայության օպերատիվ վարչության ծառայողները, որտեղ պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է։

Նշված բանտի 1-ին հարկի 2-րդ խցում կախված վիճակում հայտնաբերվել է դատապարտյալ, Գեղարքունիքի մարզի բնակիչ, 51-ամյա Մհեր Ղ․-ի դին։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինը ինքնասպանություն գործելու նպատակով կախվել է։ Դեպքի փաստով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Մհեր Ղ․-ն մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 4-րդ մասի (անառակաբարո գործողություններ անչափահասի նկատմամբ) հատկանիշներով։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր