Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3, ապա կբարձրանա 5-9 աստիճանով, եղանակն առաջիկա օրերին          «Կապույտ անձնագրերը» ուժի մեջ են լինելու մինչև դրանց վավերականության ժամկետի ավարտը       Ապրիլի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

04 հուն 2022 11:10

Կան կադրեր, որ պատկերում են, թե ինչպես են ոստիկանները լուսաձայնային նռնակ նետում այլ ոստիկանների վրա

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 


« 1) ՈՉ ՄԻ կադր չկա, որը պատկերեր ցուցարարների կողմից ոստիկանների նկատմամբ բռնություն։


2) ԲԱԶՄԱԹԻՎ կադրեր կան, որոնք պատկերում են ոստիկանների կողմից ցուցարարների նկատմամբ բռնություն։


3) Կան կադրեր, որ պատկերում են, թե ինչպես են ոստիկանները լուսաձայնային նռնակ նետում այլ ոստիկանների վրա։


Ու այս պայմաններում՝


— քրգործ է հարուցվում 225 հոդվածով՝ զանգվածային անկարգություններ (հիշե՛նք նեռի հայտնի «սիրտս փառավորվում է» բառերը)


— ձերբակալվում են 12 (կամ ավել) ցուցարարներ, նրանց մի մասը՝ դաժան բռնության ենթարկված վիճակով


— վայրագություն կատարած ոչ մի ոստիկան ոչ միայն չի ձերբակալվում, այլև նրանց թանին ոչ ոք թթու էլ չի ասում…


ՀԳ. Սրա՛նք են «մաթեմատիկական ճշմարտությունները», իսկ ով պնդում է հակառակը՝ թուրքական շահերի սպասարկու «բոլոր հարցերի փորձագետ» է»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր