ԼՂ հայերը պետք է ապահով վերադառնալու հնարավորություն ունենան          Գյումրիից վերբեռնվել է վնասաբեր ֆայլ, որի հարձակման ենթադրյալ թիրախը Հայաստանում 102-րդ ռուսական ռազմաբազան է       Որ հիվանդությունների դեպքում այսուհետ զինծառայությունը կլինի պարտադիր. Բանակից հիվանդույթւններով ազատումների դեպքերի պրոգրեսիվ դինամիկա կա    

04 հուն 2022 14:48

Կարմիր բերետավորները պետք է գնան նարկոդիսպանսեր, անհնար է պատկերացնել նրանց գազազած, անմարդկային հայացնքերը, սպաները չէին կարողանում հանդարտեցնել իրենց ենթականերին

Երեկ պետական շենքեր գրավելու որևէ նպատակ չի եղել, իշխանական շրջանակներից ասեկոսեներ եմ լսել ԱԺ շենքը գրավելու հետ կապված, հիմար թեզեր են շրջանառում։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, ադրադառնալով երեկվա գործողություններին, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«Երեկ ոստիկանները անհամաչափ գործողությունների են դիմել, որից ամենասարսափելին լուսաձայնային արկերի արձակումն էր, ինչի հետևանքով վնասվել են հենց ոստիկանության ծառայողները։ Ոստիկանների ստացած բեկորային վնասվածները ստացվել են բացառապես ոստիկանների կողմից արձակված արկերի հետևանքով»,- ասաց Մանուկյանը։

Անդրադառնալով երեկվա՝ Կառավարական առանձնատների մոտ տեղի ունեցած գործողությունների արձագանքներին, Մանուկյանն ասաց․

«Երեկվա տեսանյութերում կան հստակ պատկերներ, որ այս գործողությունների առաջին շարքերում կան ՊՊԾ ռացիաներով զինված սպաներ կամ ՊՊԾ հագուստով ծառայողներ։ Հասարակական կարգը պահպանելը ՊՊԾ իրավասությունների ներքո չէ։ Հստակ երևում է, որ ՊՊԾ հրամանատար Սաքոն շարունակում է մասնակցություն ունենալ քաղաքացիների նկատմամբ բռնի գործողությունների կազմակերպմանը։ Բացի դա, ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներն ի վիճակի չեղան կառավարել իրավապահների գործողությունները։ Բազմաթիվ պատգամավորներով փորձում էինք հանդարտեցնել կարմիր բերետավորներին։ Երեկվա բոլոր կարմիր բերետավորներին պետք է միանգամից մտցնել նարկոդիսպանսեր, անհնար է պատկերացնել նրանց գազազած, անմարդկային հայացնքերը, ՀՀ փոխոստիկանապետը, Երևանի ոստիկանապետը չէին կարողանում իրենց ենթականերին հանդարտեցնել։ Երեկվա պայթյունները լսելիս՝ քաղաքացիները ակամա մտաբերեցին «Մարտի 1»-ը։ Երեկ հստակ երևաց, որ Փաշինյանը իրավիճակին չի տիրապետում»։

Մանուկյանը հավելեց, որ անհրաժեշտ է կարմիր և սև բերետավորների ինստիտուտը ցուցադրաբար կազմալուծել։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր