Անկում տարադրամի շուկայում. ինչ փոխարժեքներ են սահմանվել մարտի 29-ի համար          Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ»       Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների    

07 հուն 2022 14:16

Տարօրինակ ակտիվություն զինվորական խանութներում. ի՞նչ է կատարվում

Զինվորական պարագաների և համազգեստների վաճառքի գծով մասնագիտացված խանութներում վերջին օրերին տարօրինակ ակտիվություն է նկատվում։ Խանութների սեփականատերերն արձանագրում են, որ լրջորեն աճել են զինվորական համազգեստների վաճառքի ծավալները, ընդ որում, ինչպես նշել են վաճառողները, գնորդները ոչ թե երիտասարդ տարիքի կամ սպորտային կազմվածքով երիտասարդներ են, այլ ավելի շուտ բավական պատկառելի տարիքի անձինք, կամ էլ, 40-ն անց չափահաս տղամարդիկ և կանայք, որոնք ակնհայտորեն մտավոր աշխատանքով զբաղվողներ են։

Մեր աղբյուրների փոխանցմամբ, այս հանգամանքը լուրջ տարակուսանք է առաջացրել զինվորական բոլոր խանութների սեփականատերերի մոտ։ Փորձեցինք հետաքրքրվել, թե որն է պատճառը և, բոլորովին պատահական պարզեցինք, որ առանց մեծ աղմուկի արդեն մի քանի օր է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զորավարժություններ են սկսվել, որոնց վերաբերյալ առայժմ պաշտոնական հաղորդագրություններ չի տարածվում։ Մի քանի հարյուր մարդ է մասնակցում այդ զորավարժություններին։

Առաջիկայում մենք կփորձենք ավելի մանրամասն տեղեկություններ պարզել, թե ինչ զորավարժություններ են և ինչի են միտված։ Սակայն Պաշտպանության նախարարության մեր աղբյուրները հայտնում են, որ տեղեկատվական ոլորտի բավական լուրջ և ճանաչված մասնագետներ այս օրերին պատրաստվում են հնարավոր պատերազմի ժամանակ բարձր ճշգրտության զենքի կիրառումը ապահովելու, թրծում են տեխնոլոգիական լուրջ հարցեր լուծելու հմտությունները, և Հայաստանում ներկայացված տեղեկատվական ոլորտի բազմաթիվ ընկերությունների առաջատար աշխատակիցներ են մասնակցում այս զորավարժություններին։ Ի դեպ, առաջիկա օրերին Հայաստանի պաշտպանական գերատեսչությունն էլ կարող է այդ կապակցությամբ որոշակի պարզաբանումներ ներկայացնել։
1or.am

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր