Թույլ են տալիս սեռական հայհոյանք եթերում, ստիպված են զգուշացնել, որ լիցենզիան կկասեցվի. ՀՌՀ նախագահ

«Այդ օրենքները հստակ նշված ն, այնտեղ կան ինքնակարգավորման բաղադրիչներ, դա էթիկայի կանոնների խախտումն է: Էթիկական իննակարգավորումն առաջին հերթին նպատակ ունի նվազեցնել միջամտությունը պետության հեռարձակողների բովանդակությանը: Երբ ամիսներ շարունակ բոլոր հեռարձակողներն այս կամ այն կերպ, տարբեր մոտեցումներով, տարբեր քաղաքական հայացքներով փորձում են պաշտպանել եւ օրենքի պահանջները, եւ ներքին պայմանավորվածությունները, որովհետեւ բացի ֆորմալ հարաբերություններից, մենք ունենք նաեւ ոչ ֆորմալ հարաբերություններ, մենք փորձում ենք հեշտացնել հեռարձակողների գոյությունը, որովհետեւ կան օրենքի պահանջներ, որոնք շատը դժվար է պահպանել եւ կան մանր խախտումներ, եւ եթե մենք մեզ դնենք թփերում դարանակալած ոստիկանի տեղը, ապա ամեն շաբաթ պետք է պատժենք հեռարձակողներին: Բայց այն հեռարձակողները, որոնք սկսեցին կոպտորեն խախտել էթիկայի նորմերը, որոնք թույլ են տալիս սեռական հայհոյանք եթերում, որոնք ջարդում են հաղորդացանցը, մենք ստիպված ենք այսպես զգուշացնել, որ մի ձգտեք, որ ձեր լիցենզիան կասեցվի»,-ասաց Տիգրան Հակոբյանը:
Հարցին, թե կոնկրետ որ հեռարձակողների մասին է խոսքը, նա հստակ չպատասխանեց. «Նրանք շատ լավ գիտեն դրա մասին: Նրանք տեղեկացված են, վարչական վարույթներ են հարուցված: Դուք կհետեւեք, ինքներդ կորոշեք, թե որքանով էր մեր գործունեությունը պայմանավորված իսկապես խախտումներով, որքանով քաղաքական նկատառումներով»: