Հայկական կողմն է խնդրել՝ թող մնա գաղտնիք.ՀՀ-ն այդ արբանյակը գնել է, իր սեփականությունն է
Նախարարությունից հայտնեցին, որ աշխատանքներն ընթացել են գաղտնիության ռեժիմով և հայկական կողմն է խնդրել, որպեսզի որևէ հրապարակում չարվի: Տեղեկությունը արդեն հանրայնացվել է։
Հարցման պատասխանի մեջ նշված էր, որ արբանյակի ֆինանսավորումը կատարվել է ՀՀ պետական բյուջեից: Գնման գործընթացը տեղի է ունեցել գաղտնիության պայմաններում և արբանյակի արժեքի մասին տեղեկությունը հրապարակման ենթակա չէ:
Ինչ վերաբերում է հարցին՝ Հայաստանը գնել, թե վարձակալել է արբանյակը, ԲՏԱ նախարարությւոնից հայտնեցին, որ Հայաստանը չի վարձակալել այդ արբանյակը, այլ գնել է: Այն ՀՀ սեփականություն է:
