Սա դեռ մեկ օրինակ է, որը ցույց է տալիս, թե ինչ է սպասվում ՀՀ-ին.Ընդամենը 1 գյուղի շուրջ արհեստականորեն և դիտավորյալ ստեղծվել է մի իրավիճակ, որի հանգուցալուծումը չի երևում

երեկ Երևանում հրավիրած ասուլիսում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին հարց ուղղվեց Արցախի Փառուխ գյուղ՝ խաղաղապահների պատասխանատվության գոտի Բաքվի զորքի ներխուժման մասին։ Ամիսներ առաջ Լավրովը լրագրողներին ասել էր, որ չի ուզում ժամանակից շուտ եզրահանգումներ անել, և որ խաղաղապահները հետաքննում են, թե ինչ է իրականում տեղի ունեցել։
Լրագրողը հարց ուղղեց՝ ի՞նչ պարզեց հետաքննությունը, և ի՞նչ քայլեր են արվում, որպեսզի ադրբեջանական զորքերը վերադառնան ելման դիրքեր։ Լավրովը նշեց, որ ռուս զինվորականները և հայ գործընկերները իրավիճակն իրենց առաջնահերթություններից մեկն են համարում։ «Այնտեղ արդեն կա որոշակի արդյունք՝ տեղում իրավիճակի դեէսկալացիայի առումով։ Եվ մեզ մոտ կա ըմբռնում, որ արդեն սկսվող դելիմիտացիայի աշխատանքների շրջանակներում այդ հարցերը կդիտարկվեն և անպայման կլուծվեն»,- ասաց Լավրովը»։