«էս էլ ու վերջ», վերջ չկա,հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը, հետո...          Սադրանքների չտրվել, մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չե՞նք փռելու սեղանին, տեսախցիկների առաջ ցույց տանք       Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը    

10 հուն 2022 12:02

Բերձորը շրջանցող ճանապարհ է կառուցվում, կորցնելու ենք Բերձորի ճանապարհը, թշնամու ենթակայության տակ են անցնելու մեր ողջ կոմունիկացիաները

Ադրբեջանի կողմից կառուցվում է այլընտրանքային ճանապարհ, որին կարծես թե, Նիկոլն ու Ալիեւը ունեն դավադիր համաձայնություն, որ մենք կորցնելու ենք այսօրվա Բերձորի (Լաչինի) ճանապարհը: Այս մասին, այսօր՝ հունիսի 10-ին, Ֆրանսիայի հրապարակում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը:


«Այսինքն դեպի Ստեփանակերտ կառուցվում է շրջանցող ճանապարհ, որը հիմա կառուցվում է եւ շահագործման կհանձնվի 2-3 ամիս հետո: Եթե այդ ճանապարհը գործի, դա նշանակում է, որ մենք ամբողջությամբ կորցնելու ենք Բերձորի շրջանը, այդ թվում Աղավնոն, որոշ այլ հայկական գյուղեր: Ամենակարեւորը, թշնամու  ենթակայության տակ են անցնելու մեր ողջ կոմունիկացիաները, այսինքն գազի, էլեկտրաէներգիայի: Սա նշանակում է ամբողջական գտնվելու ենք կախման մեջ, եւ այն, որ ասում էինք Արցախի հայաթափում, նաեւ սա նկատի ունենք: Սա հերթական դավադիր ծրագիրն է»,-ասաց նա:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր