Մայիսի 6-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Կրակոցներ՝ Երևանում, հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է, դեպքի վայրում հայտնաբերվել են կասկածելի իրեր       ՀՀ-ում 65 տարեկանը լրանալուց հետո պաշտոնյան կշարունակի աշխատել    

11 հուն 2022 16:32

ՆԱՏՕ-ի հիմնական երկու սպառնալիքներն են՝ ահաբեկչությունն ու Ռուսաստանը. Չավուշօղլու

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Պրահայում իր չեխ գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսին հայտարարել է, թե Ռուսաստանն ու ահաբեկչությունը հանդիսանում են ՆԱՏՕ-ի երկու գլխավոր սպառնալիքները։


Ադրբեջանական մամուլի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարարն ավելացրել է, թե պետք է հաշվի առնել դաշինքի անդամ հանդիսացող բոլոր պետությունների անհանգստությունները, իսկ Թուրքիան արտահայտել է իր դիրքորոշումը՝ Շվեդիայի և Ֆինլանդիայի դաշինքին անդամակցելու վերաբերյալ։


Հիշեցնենք, որ Շվեդիան և Ֆինլանդիան ցանկանում են անդամակցել ՆԱՏՕ-ին, իսկ Թուրքիան դեմ է արտահայտվել դաշինքի կազմում այդ երկրների ընդգրկվելուն։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր