«Սև հովազը» Ռուստամ Գասպարյանի եղբոր գլխավորությամբ նոր ծրագրով հանդես կգա. «Հրապարակ»

«Ժամանակավոր դադարեցրել ենք նստացույցը, բայց պայքարը չի դադարել ու չի դադարելու։ Ինչպես միշտ, իրական պայքարը սառեցնելու դուրս եկան մարդիկ, ովքեր մի քանի անգամ դուրս եկան փողոց եւ հուսախաբ արեցին ժողովրդին, իսկ մենք մեր մարտավարությունը փոխել ենք եւ մի փոքր ուշ հանդես կգանք նոր ծրագրով, որը կլինի ազգային գաղափարախոսության հաղթանակը»,- ասաց Սերոբ Գասպարյանը։
Ի՞նչ պայքարի մասին է խոսքը, կրկին փողոցայի՞ն, միայն իրենց ջոկա՞տն է լինելու, թե՞ այլ ուժեր եւս ներգրավված կլինեն։ «Աստծուց ու ժամանակից եկեք առաջ չանցնենք։ Կգա օրը, կիմանաք։ Միայն կարող եմ ասել, որ հզոր համախմբում է տեղի ունենում»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում