ԵԿՄ Վանաձորի խորհուրդը իշխանությունից պահանջում է դուրս բերել ՀՀ տարածքում տեղակայված Ադրբեջանի ԶՈՒ-ն          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Ապրիլի 25-ին, 24 ժամ կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

16 հուն 2022 14:30

Շատ վատ ա պահել իրան՝ որպես ՔԿ ղեկավար.Փորձել է հաթաթա տալ՝ մեկդ ձայնագրի, գործ եմ հարուցելու

«Շատ վատ ա պահել իրան՝ որպես ՔԿ ղեկավար»,- այսօր՝ Դատախազության առջև լրագրողների հետ զրույցում խոսելով ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանի և զոհված զինծառայողների ծնողների հանդիպմանը տեղի ունեցած միջադեպի մասին, ասաց ծնողներից մեկը։


«Ծնողներին հրավիրել ես քո աշխատասենյակ, որ զրուցես ու փորձել ես հաթաթա տալ՝ հանկարծ մեկդ ձայնագրի, քրեական գործ եմ հարուցելու, անձամբ եմ հետևելու, որ դատվի․․․ դա ՔԿ ղեկավարի խոսակցություն ա՞․․․ մատ թափ տալով, ախրանիկը հետևի սենյակից դուրս գալով»,- նշեց ծնողը՝ հայտարարելով, որ այլևս չեն վստահում ՔԿ-ին։
Զոհված զինծառայողների ծնողները դիմումներ են ներկայացրել Գլխավոր Դատախազություն։


Նրանց դիմումներից մեկը վարչապետ Նիկոլ Փաշինյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունն է, որը ցանկանում են ՔԿ-ից տեղափոխել ԱԱԾ, մյուսը՝ հանցագործության մասին հաղորդման դիմումը, որը վերաբերում է ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանին։


Զոհվածի ծնողը հայտնեց, որ Արգիշտի Քյարամյանը ծնողների հետ հանդիպմանը պահել է ոչ պատշաճ։


«Ծնողների հետ բառի բուն իմաստով փողոցային ռազբորկա էր։ Հինգ օրվա ընթացքում եթե էս գործը գնա ԱԱԾ, չի բարձրաձայնվի էս ամենը և կմնա ծնողների ու Արգիշտիի մեջ»,-ասաց զոհվածի ծնողներից և խնդրեց լրատվամիջոցներին այլ հարցեր չտան, քանի որ չեն ցանկանում փակագծեր բացել։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր