Տեսանյութ.Կիրանցում գերլարված իրավիճակ է, սև բերետավոտներն ուժի կիրառմամբ փորձում են բացել ճանապարհը          Հյուրանոցի տարածքում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց       Գեոդեզիական չափումների հիման վրա տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն    

17 հուն 2022 11:30

Ադրբեջանցին ասում է՝ մեզ տվեք կոորդինատներ, մենք ասում ենք՝ ոչ...փոքր Ալիեւի ցանկությունը մեծ Ալիեւի ցանկությունն իրականացնելն է, Բաքվից Մեղրիով Նախիջեւան արագընթաց ճանապարհ էր կառուցվում

Ադրբեջանը գտնում է, որ Լեռնային Ղարաբաղի խնդիր չկա, «Լեռնային Ղարաբաղ» արտահայտությունը չի ուզում օգտագործել, մենք հակառակը, բոլոր հանդիպումների, բանակցությունների ժամանակ միշտ շեշտում ենք, որ կա ԼՂ խնդիր եւ այդ խնդիրը պետք է արձանագրվի ցանկացած հանդիպման ժամանակ: Այս մասին Ռուսաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը:


Նրա խոսքով, Մինսկի խումբը, որ ի սկզբանե զբաղվում էր ԼՂ խնդրով եւ այն միակ հարթակն էր, որտեղ հանդիպում էին հմանախագահող երեք երկրները գումարած Հայաստան, Ադրբեջան, նախկինում էլ Ղարաբաղը, այդ շրջանակներում հարցի քննարկումը պետք է շարունակվի:


«Ամենակարեւորն այն է, որ Մինսկի խումբը համարում է, որ ԼՂ հարցը լուծված չէ»,-ասաց ՀՀ նախգահը:


Նա նկատեց, որ թեեւ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի հարաբերություններն այնպիսին չեն, որ միասին հանդիպեն, սակայն նրանց հետ կա պայմանավորվածություն, որ պետք է շարունակել գործընթացը. «Սա կարող է նաեւ յուրահատուկ հարթակ լինել, որտեղ Ռուսաստանը, ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան ինչ-որ պահի կնստեն սեղանի շուրջ: Այս առումով մեր տեսակետը հստակ է, մեզ համար ընդունելի չէ, որ Ղարաբաղի հարցը լուծված է, եւ երկրորդը, մեզ համար անընդունելի է, որ այդ հարցի լուծման ժամանակ անընդհատ Ադրբեջանը փորձում է զուգահեռներ տանել Լաչինի եւ Սյունիքի միջեւ, այդ միջանցքի գաղափարը: Երբ խոսվում է Լաչինի միջանցքի մասին, դա այլ կարգավիճակ է: Նոյեմբերի 9-ի հայտարարությունում հստակ գրված է, թե ինչի համար է Լաչինի միջանցքը նախատեսված: Դա միակ լեգիտիմ, գործող ձեւն է, որով ԼՂ-ում ապրող մեր հայրենակիցները կարող են իրենց զգալ անվտանգ»,-ասաց նա:


Անդրադառնալով այսպես կոչված «Զանգեզուրի» միջանցքին, ՀՀ նախագահն ասաց, որ այդ հարցը հայկական կողմից չի քննարկվում. «Այդ հարցը չի քննարկվում նաեւ ռուսների ու եվրոպացիների հետ հանդիպումների, քննարկումների ժամանակ: Մենք ուրիշ հարց ենք քննարկում. Ադրբեջանն ասում է, որ ուզում է կապ հաստատել Նախիջեւանի հետ: Մենք ասել ենք, որ առարկություն չունենք, կարող եք օգտագործել մեր տրանսպորտային հնարավորությունները, եկեք մտածենք, ուղղակի, թե ոնց կարող ենք այդ ռեժիմն այնպես անել, որ դուք շատ անհարմարություն չզգաք: Այսինքն այն սովորական ռեժիմը, որ ունենք՝ մաքսային, սահմանապահ, պայմանավորվենք այդ ռեժիմները թեթեւացնենք երկկողմանի գործող միջազգային ընդունված նորմերի շրջանակում: Այդ քննարկումներն սկսվել են, եռակողմ հանձնաժողովի նիստ է տեղի ունեցել:


Այնտեղ մի ուրիշ հարց էլ կա. մենք ասում ենք, եկեք սկզբունքները քննարկենք, ադրբեջանցիներն ասում են՝ մեզ տվեք կոորդինատներ, թե որտեղով է անցնելու դա: Մենք ասում ենք՝ ոչ, եկեք սկզբունքները քննարկենք, որովհետեւ սկզբունքները քննարկելուց հետո շատ ավելի հեշտ է լինելու մեզ համար: Այդտեղ մենք տարբերակներ ունենք, դա միակճանապարհը չի: Ըստ մեզ փոքր Ալիեւի ցանկությունը մեծ Ալիեւի ցանկությունն իրականացնելն է, Բաքվից Մեղրիով Նախիջեւան արագընթաց ճանապարհ էր կառուցվում: 1987-ին այդ ճանապարհը կանգնեցվեց: Այնտեղ կոնֆլիկտ եղավ: Մենք պատրաստ ենք դա էլ քննարկել, բայց դա պրակտիկորեն այսօր հնարավոր չէր իրականացնել: Մենք ասում ենք՝ մինչ այդ այս պահին գործող ճանապարհ կա՝Սիսիանից երբ գալիս էինք Երեւան, հասնում էինք Բիչենեկ, իջնում էինք Նախիջեւան, Նախիջեւանից Երասխ: Վայոց ձորով անցնող ճանապարհն այդ ժամանակ համարյա չէր օգտագործվում: Հիմա մենք ասում ենք, երեք ժամանակավորապես օգտագործեք այս ճանապարհը: Այսինքն եկեք հասեք Գորիս, Անգեղակոթ, ապա Բիչենեկ: Ուղղակի Բիչենեկի սարը ձմռանը խնդիր  է: Սա այն է, ինչ մեր մտքում կա, բայց որեւէ միջանցքային ծրագիր սեղանին չի քննարկվում: Այդ բառն էլ չի քննարկվում: Դրան կողմնակից է նաեւ ռուսական կողմը»,-հայտարարեց Վահագն Խաչատուրյանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր