2026 թվականին կիրականանա Արևելյան օրացույցի այս կենդանակերպի նշանների երազանքները          Երևան-Մեղրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և Իրանի քաղաքացու ավտոբուսը, կա տուժած       Գրենլանդիան ռազմավարական նշանակություն ունի Ռուսաստանի անվտանգության համար    

23 հուն 2022 11:28

Հայաստանում պահեստազորի եռամսյա վարժական հավաքներ են հայտարարվում

2022 թվականի օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 30-ը ՀՀ ԶՈւ-ում պահեստազորի վարժական հավաքներ` երեք ամիս ժամկետով:
ՀՀ ՊՆ առաջարկած որոշումն այսօր հաստատվել է ՀՀ կառավարության նիստում։
Դրա համաձայն` վարժական հավաքներին կմասնակցեն մինչև 1444 քաղաքացիներ, որոնցից 1249-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 65-ը` ավագ ենթասպայական կազմի, 130-ը` սպայական կազմի պահեստազորայիններ` մոտոհրաձգային, կապի, հետախուզական, ինժեներական, հրթիռահրետանային մասնագիտություններով:
Վարժանքների ապահովման նպատակով ՀՀ ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմիններից կներգրավվեն մինչև 134 միավոր տրանսպորտային միջոցներ։
Որոշումը գործադրի նիստում ընդունվեց առանց զեկուցման ու քննարկման։
Կառավարության պաշտնական կայքում հրապարակված նախագծում, սակայն, ասված է, որ դրա ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ զինված ուժերի մարտական հերթապահությունն ուժեղացնելու, զորահավաքային մարդկային ռեսուրսները և տրանսպորտային միջոցները վարժական հավաքների և մարտական հերթապահության մեջ ընդգրկելու անհրաժեշտությամբ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր