Աշխարհը կորցնում է ուկրաինական հակամարտության նկատմամբ հետաքրքրությունը          Իրազեկում՝ կենսաթոշակի վճարման վերաբերյալ       Ուկրաինական Լիսիչանսկի բոլոր մուտքերն ու ելքերը շրջափակված են, կարելի է ենթադրել, որ շուտով կսկսվի լայնամասշտաբ հարձակում    

23 հուն 2022 14:50

Չհամարձակվեք քննարկել.չհավատաք,որ ադրբեջանցիները Լաչինի միջանցքի 5կմ-ից դուրս գտնվող տարածքում իրենց բյուջեի միջոցներով ճանապարհ են կառուցում հայերի համար

Չհամարձակվեք քննարկել Բերձոր քաղաքով անցնող ներկա միջանցքի փոփոխության որևէ տարբերակ։ Թեմային է արդրադարձել Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը։

«Ահազանգ!!! Զգուշացում!!! Կանխում!!!

Խստագույնս զգուշացնում եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին, ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին, ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին, Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանին, ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանին, այս թեմայի հետ հնարավոր առնչություն ունեցող բոլոր բոլորին։

Չհամարձակվեք քննարկել Բերձոր քաղաքով անցնող ներկա միջանցքի փոփոխության որևէ տարբերակ։

Այդ միջանցքն Արցախը Հայաստանին կապող նոյեմբերի 9-ի հայտարարությամբ միակ երաշխավորված ճանապարհն է։ Կգնաք ու կգտնեք Ձեր խելքին երկրորդ մարդուն ում կհամոզվեք, որ ադրբեջանցիները Լաչինի միջանցքի 5կմ-ից դուրս գտնվող, իրենց կողմից վերահսկվող տարածքում, իրենց բյուջեի միջոցներով, թուրքական ընկերության կողմից ճանապարհ են կառուցում հայերի համար։

Նման բան չի կարող լինել։ Նրանք ճանապարհ են կառուցում իրենք իրենց համար, որպեսզի այդ ճանապարհով Կուբաթլուից հետագայում Սյունիքի մարզով կապ հաստատեն Նախիջևանի հետ։

Սա Արցախի վերջնական կործանումն է։ Չմոտենաք այդ խնդրին։ Չմտածեք հանկարծ, որ այսքան բան ձեզ ներվել է, սա էլ կներվի։ Ոչինչ չի ներվել ու չի ներվելու։ Չփորձեք ավելացնել ձեր հանցանքի չափը։

ԺՈՂՈՎՈՒՐԴ ՈՏՔԻ։

Սրանք վերջնականապես կործանում են մեր երկիրը։ Պետք է փրկենք մեր երկիրը, որ փրկվենք բոլորս։
ԱՐՑԱԽՑԻՆԵՐ։

Դուք հիմա ինչ եք ուտում, որ հանգիստ նստել հետևում եք Ձեր ոչնչացմա՞նը։

ՈՏՔԻ ԿԱՆԳՆԵՔ, մեծ ու փոքր, մեր ու մանուկ։ Ձեզ բնաջնջում է սպասվում»,-գրել է նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր