ԵԿՄ Վանաձորի խորհուրդը իշխանությունից պահանջում է դուրս բերել ՀՀ տարածքում տեղակայված Ադրբեջանի ԶՈՒ-ն          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Ապրիլի 25-ին, 24 ժամ կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

23 հուն 2022 16:35

Տեսանյութ.Ուրախ երեկո են անցկացրել՝ խեցգետին կերել, գարեջուր խմել.Մանրամասներ` Շատունովի կյանքի վերջին ժամերից

Ինչպես հայտնել էինք, սրտային անբավարարության պատճառով 48 տարեկանում մահացել է ռուսական էստրադայի երգիչ, «Ласковый май» խմբի մեներգիչ Յուրի Շատունովը:

МК-ն գրում է, որ դեպքի օրը երգիչը գտնվել է Դոմոդեդովո քաղաքային թաղամասի ամառանոցում՝ ընկերների հետ: Ուրախ երեկո են անցկացրել՝ խեցգետին կերել, գարեջուր խմել: Շատունովի ինքնազգացողությունը հանկարծակի վատացել է: «Ինձ մոտ սպազմ է»,- ասել է նա:

Ընկերներն անմիջապես շտապօգնություն են կանչել, սակայն բժիշկները, իմանալով հասցեն, խորհուրդ են տվել տեղափոխել մոտակա հիվանդանոց, քանի որ այդպես ավելի արագ կլինի։ Նրան տեղափոխել են քաղաքային հիվանդանոց, որտեղից, հաշվի առնելով ծանր վիճակը, տեղափոխել են կենտրոնական հիվանդանոց։ Շատունովի կյանքը, սակայն, փրկել չի հաջողվել։

Ընկերները նշում են, որ Յուրի Շատունովը վերջին շրջանում ընկճված էր՝ «Ласковый май» խմբի երգերի հետ կապված դատական գործընթացների պատճառով։ Սակայն չափավոր էր խմում, չէր ուտում այնպիսի մթերքներ, որոնք կարող էին առողջության վատթարացում առաջացնել։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր