Երևանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ          Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման       Տեսանյութ.Փարիզում տղամարդը ներխուժել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնացել պայթեցնել իրեն. տղամարդուն ձերբակալել են    

28 հուն 2022 15:56

Տեսանյութ. Սա նույն սցենարն է, ինչ եղել է 2020 թվականի 44-օրյա պատերազից առաջ. կա՛մ պատերազմով, կա՛մ առանց պատերազմի կտան հողերը

«Նիկոլը պատահական չի եկել և Արցախի գործը հորով-մորով անելուց հետո  փորձելու է Հայաստանը դնել թուրքական վիլայեթի տակ  և դրա միակ աշխարհաքաղաքական խոչընդոտը Ռուսաստանն է»,-այս մասին ասաց ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը՝ հրավիրված  ասուլիսի ժամանակ՝ հավելելով ․ « Նիկոլը երեկ  ասաց՝  նոյեմբորի 9-ից հետո ինչքան գերիներ կան, ռուս խաղապահների ժամանակ է եղել։ Սիրուն գցեց ռուսների գրպանը․ սա այն ռուս պաշտոնյաններին եմ ասում, ովքեր ձեռքերը փռել են Նիկոլի վրա»,-ասաց Շարմազանովը։


«Ո՜վ հայ ժողովուրդ ջան, պատերազմով վախեցնելով  հեթով տալիս ա, երեկ էլ ասում ա, դե՝ Ադրբեջանը պատճառ է ման գալիս՝ լեգիտիմ պատերազմ սկսելու համար։ Բա որ Ադրբեջանը պատճառ էր ման գալիս՝ պատերազմ սկսելու համար , այդ ինչո՞ւ էիր գնում Մոսկվաներում  Ալիևի հետ բաժակ չխկացնում»,-ասաց նա։ ։ 


«Սա նույն սցենարն է, ինչ եղել է 2020 թվականի 44-օրյա պատերազից առաջ ։ Հիմա Նիկոլ Փաշինյան անուն ազգանունով մեկը կրկնում է նույն բանը, ինչ արել է 44-օրյա պատերազմի ժամանակ։ Կա՛մ պատերազմով, կա՛մ առանց պատերազմի կտա հողերը»,-ասաց նա։  
2018 թվականին Նիկոլին բերել են իշխանության երկու խնդիր լուծելու համար՝ Արցախի հանձնում, հակահայկական լուծում, ազգային արժեքների քայքայում և երկրորդ՝ ՀՀ արտաքին քաղաքական վեկտորի փոփոխություն։ Երեկվա հերթական զաչոտը նա ստացավ։ 
«Երեկ ինքը երեք վատ լուր հաղորդեց. Այն, որ Արցախը հանձնվում է, դա գիտենք, եւ հիման ժամանակն է, որ Արցախի իշխանությունները, Արայիկ Հարությունյան անուն-ազգանունով Արցախի նախագահի աթոռին բազմած անձը հստակ ասի՝ համաձա՞յն է երեկ ասուլիսում Նիկոլի հնչեցրած գնահատականներին հետ, թե՞ ոչ։ Ինքն համաձայն է, որ ԼՂՄ-ից դուրս տարածքները, այդ թվում՝ Բերձորն ու Աղավնոն հանձնվելու են Ադրբեջանին ու արդեն կա գաղտնի պայմանավորվածություն, նա դրան ինչպե՞ս է վերաբերվում»,- ասել է Շարմազանովը՝ կոչ անելով Արցախի քաղաքական ուժերին՝ քաղաքական գնահատական պահանջել՝ Արցախի նախագահի աթոռը զբաղեցնող անձից արդյոք համամի՞տ է Նիկոլի այս կարծիքի հետ։ «Արցախի թիվ մեկ սպառնալիքը եւ թշնամին Թուրքիայից ու Ադրբեջանից հետո այս կապիտուլյանտ ռեժիմն է»,- շեշտել է բանախոսը։


Հաջորդ վատ լուրը, ըստ նրա, խաղաղության օրակարգի ձախողման մասին հայտարարությունն էր։


«Նիկոլ Փաշինյան անուն-ազգանունով անձնավորությունը, հիշո՞ւմ եք, երբ առանց թուղթ ու գրչի, 2020թ. դեկտեմբերի 18-ին հանձնեց Սյունիքի մի շարք տարածքներ, ասում էր, որ բանավոր պայմանավորվածության համաձայն են հանձնում։ Երբ ընդդիմադիր պատգամավորները հարցնում էին՝ ի՞նչ իրավունքով, սա նոյեմբերի 9-ի արձանագրության մեջ նախատեսված չէ, ի՞նչ հողեր ես հանձնում։ Պատասխանեց, թե՝ այլընտրանքը պատերազմն է, հանձնեցի, որ պատերազմ չլիներ։
Հայ ժողովուրդ, այ այսպես պատերազմով վախեցնելով, հերթով հողերը տալիս է։ Դե, ասում է՝ տալիս եմ, որ պատերազմ չլինի, իսկ երեկվա ասուլիսում ասում է, որ Ադրբեջանը պատճառ է ման գալիս ՝լեգիտիմ պատերազմ սկսելու համար։ Ուրեմն եթե Ադրբեջանը պատճառ է ման գալիս պատերազմ սկսելու համար, ապա ինչո՞ւ էիր բաժակ չխկացնում Ալիեւի հետ, ինչո՞ւ էիր ստորագրություն դնում»,- նշել է Շարմազանովը՝ նկատելով, որ այս պահին խաղարկվում է նույն սցենարն է, ինչ եղել է 2020թ. նոյեմբերյան 44-օրյա պատերազմից առաջ»։


«Հերթով հանձնելով գնում են, հիմա էլ հանձնում  են Բերձորն ու Աղավնոն։ Նա Հայաստանը տանում է հերթական կապիտուլյացիայի։ Հիմա իսկը ժամանակն է Արայիկ Հարությունյան անուն ազգանունով Արցախի նախագահի աթոռին բազմածը հստակ ասի համաձայն է Նիկոլի երեկվա հնչեցրած հայտարարություններին, թե՝ չէ»,-ասաց Շարմազանովը։


Մանրամասն՝ տեսանյութում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր