Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

30 հուն 2022 12:40

Միայն Հայաստանից չէ դա կախված.1,5 տարի ժամանակ ունենք՝ լուծումներ գտնելու Բերձորի, Աղավնոյի համար

Բերձորի, Աղավնոյի հետ կապված հարցերը մենք նոյեմբերի 9-ից սկսած, քննարկել ենք Արցախի մեր գործընկերների հետ: Այս մասին այսօր՝ հունիսի 30-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Արցախի իշխանություններն այս մասով  աշխատանքներ են տանում։ Սրա մասին նաեւ հրպարակային խոսել են: Մենք դեռ ժամանակ ունենք և՛ ճանապարհի մասով, և՛ բնակիչների համար լուծումներ գտնելու, մոտավորապես 1,5 տարի ունենք, Արցախի կառավարության հետ կաշխատենք ու լուծումներ կգտնենք», - նշեց նա:

ԱԽ քարտուղարն ասաց, թե, երբ փորձել են առաջ տանել խաղաղության օրակարգը, խոսել են հնարավոր խնդիրների մասին. «Այնպես չէ՝ երբ խոսել ենք խաղաղության օրակարգի մասին, մտածել ենք, որ ամեն ինչ շատ հեշտ է լինելու, մենք գիտենք դրա դժվարությունների մասին, բայց նաև հասկանում ենք՝ որպեսզի կարողանանք մեր տարածաշրջանում երկարաժամկետ անվտանգություն ապահովել, դրա հնարավոր տարբերակը խաղաղության օրակարգն է։ Մենք  շարունակելու ենք աշխատել այս ուղղությամբ, բայց նաև հասկանում ենք, որ միայն Հայաստանից չէ դա կախված, նաև դա է պատճառը, որ աշխատում ենք միջազգային բոլոր գործընկերների հետ, որ խաղաղության օրակարգն առաջ տանենք», - հայտարարեց Արմեն Գրիգորյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր