Թուրքիան հստակ և չոր պահանջներ է դրել՝Բերձորում հայեր չպիտի ապրեն՝ նաև մինչև քաղաքի հանձնումը
![](https://factor.am/wp-content/uploads/2021/10/247338694_943287533063551_1224580603499762206_n.jpg)
«Բերձոր քաղաքն առայժմ չի հանձնի Ադրբեջանին, Աղավոն նույնպես առայժմ չի հանձնվի։ Հունիսի 29-ի հանդիպմանը Թուրքիան բավականին ագրեսիվ կեցվածք է որդեգրել։ Թուրքիայի և նրա կամակատար Ադրբեջանի պահանջով խնդիր է դրվել, որ Բերձորում հայեր չապրեն՝ թեև առայժմ քաղաքը չի հանձնվելու Ադրբեջանին։ Այսինքն՝ պայմանավորվել են, որ Բերձորը մնա խաղաղապահ ուժերի հսկողության տակ առայժմ, բայց այնտեղիղ հայերը դուրս գան։
Գլուխները պատով են տվել թուրքերը․ Բերձորում հայեր են ապրել, ապրում են ու ապրելու են։ Մենք պետք է ավելի սկզբունքային լինենք»,-ուղիղ եթերում ասել է Հոխիկյանն ու մեր բոլոր հայրենակիցներին կոչ արել ավելի հաճախակի այցելել Բերձոր, Աղավնո և տեղեկանալ ու լավ պատկերացնել, թե ինչ կարևոր ռազմավարական նշանակություն ունեն այդ բնակավայրերը։