Համագործակցություն` հակառակ ՀՀ և Իրանի շահերին.Իսրայելը որպես հուսալի գործընկեր գտել է Ադրբեջանին ու կրկին համագործակցում են

Հայտնի է, որ այցի ընթացքում համաձայնագիր է ստորագրվել Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի նախարարությանն առընթեր Էլեկտրոնային անվտանգության ծառայության և իսրայելական Տեքնիոն համալսարանի միջև։
Ադրբեջանի կիբերանվտանգության կենտրոնը, որն իր գործունեությունը կսկսի պայմանագրի համաձայն, առաջիկա 3 տարիների ընթացքում, նախատեսում է պատրաստել ավելի քան 1000 մասնագետ։
Ծրագրի շրջանակներում ուսուցումը կանցկացնի Բաքվում` Տեքնիոն համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի կողմից։
Եվս մեկ ակնառու փաստ առ այն, որ Իսրայելը բավականին ակտիվորեն հետամուտ է տարածաշրջանում իր շահերի առաջմղմանը և որպես հուսալի գործընկեր գտել է Ադրբեջանին: Հիշեցնենք, որ Իսրայելը մատակարարել է Ադրբեջանին զինատեսակներ պատերազմից առաջ և ընթացքում և զբաղվել է ադրբեջանական բանակի վերապատրաստմամբ և արդիականացմամբ:
Այստեղ շատ կարևոր և տեղին է վերհիշել Իրանի իշխող վերնախավի հայտարարություններն ու զգուշացումները` մասնավորապես Ադրբեջանին՝ զերծ մնալու սիոնիստական ռեժիմի հետ համագործակցությունից, քանի որ դա սպառնում է Իրանի ազգային անվտանգությանը: Այս քայլով Ադրբեջանը նաև խախտում է բառացիորեն օրերս Կասպյան գագաթնաժողովի ընթացքում հնգյակի ձեռք բերված պայմանավորվածությունն առ այն, որ տարածաշրջանում պետք է բացառվի երրորդ ուժի ներկայությունը, որը սպառնալիք կհանդիսանա նաև հնգյակից որևէ մեկի անվտանգությանը: