Անկում տարադրամի շուկայում, ինչ փոխարժեքներ են սահմանվել սեպտեմբերի 9-ի համար          Արթուր Հովհաննիսյանի տան վարձը պետբյուջեից է վճարվել. անբարոյականություն․ «Ժողովուրդ»       «Հսկայական աշխատանքներ ենք տանում արեւմտյան երկրների հետ». ԱԺԲ-ն՝ 2026-ին ընդառաջ. «Ժողովուրդ»    

06 հուլ 2022 19:01

Հայաստանը հերթական Լիբիան կամ Սիրիան դառնալու ճանապարհին է, գլխավոր դերակատարն էլ Թուրքիան է

Rossaprimavera.ru-ն գրում է, որ Հայաստանը հերթական Լիբիան կամ Սիրիան դառնալու ճանապարհին է: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է թուրքագետ Վարուժան Գեղամյանը։

«2010 թվականի իրադարձություններից հետո, որը հայտնի է որպես «արաբական գարուն», քիչ թե շատ կայացած լիբիական պետությունն այժմ մասնատված է, քաղաքացիական պատերազմը շարունակվում է, և գերտերությունները և տարածաշրջանային խոշոր խաղացողները փորձում են տիրանալ այս երկրի տարբեր հատվածներին»,- հիշել է փորձագետը մեկնաբանելով Լիբիայի խորհրդարանի հրկիզումը։

Թուրքագետը նաև նշել է, որ այն պետություններից մեկը, որը Լիբիայում հեղաշրջումից հետո փորձում է տիրանալ երկրի որոշ հատվածներին, Թուրքիան է, և Հայաստանը պետք է ուշադրություն դարձնի այդ գործոնին։ «Դրանցից մեկը Թուրքիան է, որի հովանավորությունից օգտագործում են լիբիական քաոսի որոշ ուժեր, և այդ հովանավորությունը ոչ միայն քաղաքական է, այլ նաև ռազմական»,- նշել է քաղաքագետը։ «Այսօր մենք որպես պետություն, Լիբիա և Սիրիա դառնալու ճանապարհին ենք»,- ամփոփել է Գեղամյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր