Թշնամուն պետք է պատասխանել` անզուգաչափ հարվածներ հասցնելով՝ կասկածի տակ դնելով նաև ամբողջ Բաքվի պատմականորեն ադրբեջանական լինելու հանգամանքը

«Եթե թշնամին փորձում է նշված տիրույթում մեզ ծրագրված գրոհի թիրախ դարձնել, դիցուք, Երևանի Կոնդ թաղամասի հարցով, պնդելով, թե այն իբր պատմականորեն ադրբեջանական է, ապա միայն դրա հերքումը բավարար չէ։
Պետք է անզուգաչափ հարվածով վերացնել գրոհի հենակետն ամբողջությամբ՝ կասկածի տակ դնելով ոչ միայն Բաքվի մի թաղամասի՝ դիցուք, հայկական նախկին Էրմանիքենդի ադրբեջանական համարվելու որևէ հնարավորություն, այլ նաև ամբողջ Բաքու քաղաքի պատմականորեն ադրբեջանական լինելու հանգամանքը։
Այսպիսի կործանիչ անզուգաչափ հարվածի հնարավորություն հիբրիդային պատերազմի քարոզչական տիրույթում հայկական կողմն ունի գրեթե ամենուր, այլ խնդիր է, թե որքան խելամիտ, նախաձեռնողական և համակարգված է գործում հենց պետական մակարդակում»,- գրել է Ոսկանյանը։