Սեպտեմբերի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Մոտ ապագայում այս կենդանակերպի նշանների համար նոր հնարավորություններ կբացվեն մեկը մյուսի հետևից, բախտը կդառնա հավատարիմ դաշնակից       ՀՀԿ անդամները վարչապետին անվստահություն հայտնելու նախագծի առիթով հանդիպում են ունեցել Արթուր Վանեցյանի, Վազգեն Մանուկյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի հետ    

09 հուլ 2022 13:09

Տեսանյութ. «FlyOne Armenia»-ի Երևան-Ստամբուլ-Երևան չվերթը չեղարկվել է. ուղևորներին ո՛չ սնունդ են առաջարկել, ո՛չ ջուր, ո՛չ այլ տոմս

«FlyOne Armenia»-ի Երևան-Ստամբուլ-Երևան չվերթը չեղարկվել է օդանավի հրամանատարի որոշմամբ։ Տեղեկությունը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանը։
«Օդանավի հրամանատարը, տեսնելով որոշակի տարբերություններ օդանավի տվյալների տվիչների մեջ, որոշել է դադարեցնել չվերթը։ Կարծում ենք` դա ճիշտ և հիմնավորված որոշում է։ Տեղի ունեցածի վերաբերյալ իրազեկվել են ՀՀ ավիացիոն իշխանությունները, և մի քանի ժամ անց չվերթը տեղի կունենա»,- ասել է Անանյանը։
Միաժամանակ նա ներողություն է խնդրել ավիաընկերության աշխատակցի վարքագծի համար, որը կոպիտ է վարվել ուղևորների հետ։


Դատելով «Զվարթնոց» օդանավակայանի կայքից՝ ընկերության ինքնաթիռը, այնուամենայնիվ, Ստամբուլ է մեկնել այսօր առավոտյան՝ ժամը 08:03-ին, թեև թռիչքը նախատեսված էր հուլիսի 8-ին՝ ժամը 18:10-ին։
Հիշեցնենք` ավիաընկերությունը սկսել է Երևան-Ստամբուլ-Երևան չվերթեր իրականացնել այս տարվա փետրվարի 2-ից շաբաթական երկու անգամ՝ երկուշաբթի և ուրբաթ օրերին:
«Flyone Armenia»-ն 2021 թվականի հոկտեմբերի 27-ին է ստացել ավիափոխադրողի վկայական։ Թռիչքներ է իրականացնում մի քանի ուղղություններով՝ Մոսկվա, Լիոն, Փարիզ, Ստամբուլ, Բեյրութ։ Ընկերության ավիապարկը բաղկացած է Airbus A320 ինքնաթիռներից։ Ընկերությունը պատկանում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր