Երևան-Արտաշատ ճանապարհին «Volvo»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, կոտրել այն և կողաշրջվել          Սերժ Սարգսյանի անունից Բանակի օրվա առթիվ Եռաբլուրում ծաղկեպսակ է դրվել       Լիահույս եմ, որ մեզ կհաջողվի արագորեն փոխել իրավիճակը, վերականգնել բանակի ուժը և ոգին    

09 հուլ 2022 15:17

Բաքուն նոր ճնշումներ է սկսել էթնիկ փոքրամասնությունների՝ թալիշների նկատմամբ

Ադրբեջանի Աստարայի շրջանի գործադիր իշխանությունը արգելել է էթնիկ թալիշներով բնակեցված Խամոշամ գյուղի քաղաքային խորհրդի կողմից բանահյուսական (ֆոլկլյորային) փառատոնի անցկացումը Ադրբեջանի Թալիշների Հանրային խորհուրդը սա ընկալել է որպես իշխանությունների խտրական քաղաքականություն այս ժողովրդի նկատմամբ։

Թալիշական աղբյուրների փոխանցմամբ՝ ադրբեջանական իշխանությունները երկրի ոչ թուրք ժողովուրդների ձուլման քաղաքականություն են որդեգրել՝ հետևելով Թուրքիայի օրինակին, որտեղ իշխանությունները մեկ դարից ավելի է փորձում են թյուրքացնել տեղի քրդերին:

Հատկանշական է, որ Բաքվի վարչակարգը անընդհատ խոսում է Իրանի թուրքերի՝ «ոտնահարված» իրավունքների մասին՝ միաժամանակ մոռանալով Ադրբեջանում նույն բնիկ էթնիկ խմբերի վիճակի մասին, որոնց անգամ արգելում են սովորել իրենց մայրենի լեզուն։ Իսկ թալիշներին, որոնք բարձրաձայնում են իրենց ազգային խնդիրների և ոտնահարված իրավունքների մասին, ակնթարթորեն մեղադրում են անջատողականության մեջ և քաղաքական հետապնդման ենթարկում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր