Խոշոր հրդեհ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում          Խոշոր վթար, բախվել են «Nissan» ու «ՎԱԶ 2106», հիվանդանոց է տեղափոխվել 6 հոգի՝ 4-ն անչափահաս       Բադրա Գյունբան Վարազդատ Մինոսյանին Աբխազիայի փոխվարչապետ է նշանակել    

13 հուլ 2022 11:10

Իհարկե Թուրքիայի հետ բանակցությունն ունի ռիսկեր

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը. «Ասում են՝ Հայաստանը պետք է գնա Թուրքիայի հետ հարաբերության, բայց միայն իր քաղաքական դիրքերը պահելու ռազմական հնարավորություն ունենալով:


Առերևույթ հնչում է միանգամայն ռացիոնալ: Մնում է նույն ռացիոնալությամբ հասկանալ, թե Հայաստանին օբյեկտիվորեն՝ լավագույն իշխանության պարագայում անգամ, քանի՞ տարի է պետք Թուրքիայի հետ շատ, թե քիչ մրցունակ ռազմական կարողություն ունենալու համար:


Հետևաբար Հայաստանը քանի՞ տարի չպետք է գնա Թուրքիայի հետ որևէ բանակցության: Եվ ի՞նչ ռիսկեր կարող են լինել այդ տարիների ընթացքում՝ հաշվի առնելով այսօր միաժամանակ քանդվող և հավաքվող աշխարհի հանգամանքը:


Ընդհանրապես ռազմական այդպիսի կարողություն ունենալու դեպքում լավագույն տարբերակը կլիներ Թուրքիային էլ, Ադրբեջանին էլ գրողի ծոցն ուղարկելը, թող հետո իրենք այդտեղից գային ու մեզ հետ բանակցություն խնդրեին:


Բայց մենք պետք է ընտրենք՝ երազանքներից ենք խոսում հասարակական-քաղաքական կյանքո՞ւմ, թե՞ Հայաստանի շուրջ անվտանգության մարտահրավերները կառավարելու խնդիրներից: Իհարկե, Թուրքիայի հետ բանակցությունն ունի ռիսկեր: Բայց, եթե մենք բանակցելով չենք կարող կառավարել այդ ռիսկերը, հազիվ թե հնարավոր լինի կառավարել դրանք առանց բանակցելու կամ շփման փորձի:
Չկա՞ ներկայիս կառավարության բանակցային կարողության հանդեպ վստահություն: Իհարկե, կարող է և չլինել: Բայց, դա որևէ կերպ չի կարող բացատրել երևույթի մասին իռացիոնալ դատողությունները: Մենք կարող ենք հայտնել մեր անվստահությունը բանակցողների հանդեպ՝ ընդ որում, բայց երևույթի մասին պարտավոր ենք խոսել ռացիոնալ»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր