Ադրբեջանական մեդիան ու պետական ապարատն անցել են ինտենսիվ ու կազմակերպված գրոհի.Բաքվում խիստ անհանգստացել են Ռուբեն Վարդանյանի՝ 2024-ի Խաղաղության նոբելյան մրցանակի առաջադրվելու առթիվ          Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին       Սրանց նմաններին մաhապատիժ է հասնում ու շատ դաժան կերպով    

13 հուլ 2022 14:13

Իրավիճակը Ռուսաստանում և Ուկրաինայում կտրուկ փոխվում է.Ռուսաստանում ամենից շատ վախենում են «մոբիլիզացիա» բառից

ՌԴ փոխվարչապետ Յուրի Բորիսովը, ով համակարգում է տիեզերական ոլորտը և պաշտպանական արդյունաբերությունը, մոտ ապագայում հրաժարական կտա, հայտնում է RBC-ն։ Պետդուման շտապ վերադարձել է արձակուրդից, Ստորին պալատ է ներկայացվել Դենիս Մանտուրովի թեկնածությունը փոխվարչապետի պաշտոնում։ Հիշեցնենք, որ Մանտուրովը տխրահռչակ «ներմուծման փոխարինման» համակարգողն է, այդ ծրագիրը տապալվել է։ Հարցի քննարկմանը ծանոթ աղբյուրների համաձայն՝ Բորիսովը կարող է զբաղեցնել «Ռոսկոսմոսի» ղեկավարի պաշտոնը, որը ներկայում զբաղեցնում է Դմիտրի Ռոգոզինը։

Ուկրաինական բանակի կողմից ամերիկյան HIMARS կայանքների կիրառումից հետո պարզվեց, որ ռուսական գովական C400-ները չեն կարողանում որսալ դրանք և իրենք են դառնում դրանց զոհը։ Ռուսաստանում դա խթանել է կոշտ քննարկումներ ռուսական զենքի որակի վերաբերյալ, իսկ ռազմարդյունաբերական համալիրը կարող է կորցնել իր հաճախորդներին աշխարհում։

Ռուսական բանակը անվտանգ թիկունք չի ունենա ուկրաինական տարածքում, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեկոյան տեսաուղերձում։ «Զավթիչները արդեն շատ լավ զգացել են, թե ինչ է ժամանակակից հրետանին», ասել է նա։ «Մեր հետախույզների գործողություններն իրենց հայրենիքը պաշտպանելու համար ավելի ուժեղ են, քան նրանց ցանկացած «հատուկ գործողություն», – ընդգծել է Ուկրաինայի ղեկավարը։

Վերջին մի քանի օրվա ընթացքում տեղեկություններ են հայտնվել ռուսական զինապահեստների, հակաօդային պաշտպանության համակարգերի և նույնիսկ ռուսական զորքերի շտաբների ոչնչացման մասին։ Անցած գիշեր լուսանկարներ են հայտնվել Լուգանսկից, որտեղ խոցվել է ռուսական բանակի զորամաս եւ զինապահեստ։

Այս ֆոնին, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զինվորականների առջեւ խնդիր է դրել ազատել երկրի ողջ տարածքը ռուս զավթիչներից, «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Օլեքսի Դանիլովը։ Պատասխանելով Խերսոնի շրջանի առաջիկա ազատագրման մասին հարցին՝ Դանիլովն ասել է. «Ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ խոսքը ոչ միայն Խերսոնի շրջանի, այլ ամբողջ երկրի դեօկուպացիայի մասին է»։

Միաժամանակ, Ռուսաստանի նախագահի աշխատակազմի պատվերով անցկացված փակ հարցումը ցույց է տալիս, որ ռուսաստանցիների 30%-ը կողմ է Ուկրաինայում պատերազմի անհապաղ դադարեցմանը։ Այս մասին գրում է Meduza-ն՝ հղում անելով հունիսի վերջին Կրեմլի պատվերով փակ հարցումից ստացված տվյալներին։ 13%-ը դժվարացել է պատասխանել, հարցվածների 57%-ը կարծում է, որ պատերազմը պետք է շարունակել։ 18-24 տարիքային խմբում 56%-ը կողմ է պատերազմը դադարեցնելուն, մինչդեռ միայն 19%-ն է կողմ՝ շարունակելուն։ 60 տարեկանից բարձր հարցվածների շրջանում ներխուժումը շարունակելու կողմնակից է եղել հարցվածների 72%-ը։

Փորձագետներն այս իրավիճակը բնական են համարում. Ռուսաստանում ամենից շատ վախենում են «մոբիլիզացիա» բառից, որի տակ ընկնում են հենց երիտասարդները։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր