Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար          Հայկական բանակն այն կառույցն է, որը պատշաճ ուշադրության պայմաններում առաջինը կարող է շտկել իր ողնաշարը ու վերականգնվել       Պետք է պատրաստ լինենք մեր պետական սահմանները պահելու, արտաքին քաղաքականությունն էլ հոյակապ գնում է, բերեք չբզբզանք    

21 հուլ 2022 17:01

Բացառում եմ՝ Թուրքիայի և Ադրբեջանի հորդորով որոշում կայացվեր

ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը բացառում է, որ ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանին Հայաստան չեն թողել Թուրքիայի կամ Ադրբեջանի հորդորով։ Սինանյանն այս մասին ասաց լրագրողների հետ ճեպազրույցում։

«Միակ բանը որ բացառում եմ, հենց այն է, որ նման որոշում կարող էր կայացվել Թուրքիայի կամ Ադրբեջանի հորդորով, խնդրանքով կամ պահանջով։ Պատճառների մասով տեղեկություն չունեմ, հետաքրքրվել եմ, բայց հիմնապատճառը չգիտեմ, թե որն է։ Պաշտոնական չենք դիմել ԱԱԾ–ին, որպեսզի հասկանանք պատճառները, ոչ էլ մասնավոր ճանապարհով ենք տեղեկություն ստացել»,– նշեց նա։

Sputnik Արմենիան հարցում էր ուղարկել ԱԱԾ ու ԱԳՆ, որոնք հրաժարվել էին մեկնաբանություններ տալ Փափազյանին ՀՀ չթողնելու դեպքի առթիվ։
Հիշեցնենք՝ Մուրադ Փափազյանը Երևան էր ժամանել հուլիսի 13-ի երեկոյան։ «Զվարթնոց» օդանավակայանում արգելել են նրա մուտքը ՀՀ, վերցրել անձնագիրը, ապա ուղեկցել Ֆրանսիա մեկնող ինքնաթիռ։

Մուրադ Փափազյանն այս մասին գրառում էր արել ֆեյսբուքյան իր էջում և նշել, որ դա արվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձնական հրամանով։
Ըստ «Դիմադրություն» շարժման՝ Փափազյանին երկիր չթողնելը Թուրքիայի պահանջն է եղել։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր