Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»          Գերիների հարցով կակտիվանան․Հասկացել են, որ ոչինչ չանելը միայն վնասում է գործին, իսկ Վարդանյանի՝ հացադուլ սկսելուց հետո ժամերը հաշվված են.«Հրապարակ»       Ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 25-ին տարադրամի շուկայում    

27 հուլ 2022 10:52

Տեսանյութ.ԱՄՆ-ն ամեն ինչ անելու է, որ 2025-ի նոյեմբերին ռուս խաղաղապահներն Արցախից հեռանան.նրանք կհասնեն Երևան, եթե առաջնորդվենք «Արցախը տանք, որ ապրենք» տրամաբանությամբ

168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում քաղաքագետ Բենիամին Պողոսյանն անդրադարձավ Խաղաղության օրակարգին կամ ՀՀ-Ադրբեջան հարաբերություններին: Ըստ վերլուծաբանի, ԱՄՆ-ը ենթադրում է, որ եթե Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվեն Արցախի կարգավիճակի շուրջ, ապա դա էականորեն մեծացնում է 2025 թվականի նոյեմբերից հետո Արցախում ռուս խաղաղապահների չլինելու հավանականությունը: Իսկ այդ պայմանավորվածությունը, ըստ նրա, կարող է լինել բացառապես լավագույն դեպքում մեզ համար Արցախին ֆորմալ մշակութային ինքնավարության տրամադրմամբ, չնայած դա ևս կասկածելի է, որն էլ իր հերթին՝ շատ արագ բերելու է Արցախի հայաթափման, բայց սա հարցի մյուս կողմն է:


«Իսկ ամերիկացիները չեն թաքցնում, որ իրենք ռուսներին խաղաղապահներ չեն համարում, որովհետև իրենք ասում են, որ չունեն միջազգային մանդատ, և միայն 3 պետությունների ղեկավարների ստորագրված հայտարարությամբ ուժերը չեն դառնում խաղաղապահ: Եթե խաղաղապահ չեն, ապա հարց է առաջանում, թե ի՞նչ են: Ամերիկացիներից մենք «օկուպացիոն ուժեր» բառակապակցությունը չենք լսել, բայց ադրբեջանցիներն ինտենսիվ դրա մասին խոսում են: Հետևաբար՝ ԱՄՆ տրամաբանությամբ Հարավային Կովկասում Ռուսաստանի ազդեցության նվազեցմանը միտված կարևոր քայլերից մեկն ամեն ինչ անելն է, որպեսզի 2025 թվականի նոյեմբերին ռուս խաղաղապահներն Արցախից հեռանան: Դրան հասնելու առավել արդյունավետ միջոցը, ըստ ամերիկացիների` Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի ստորագրումն է Արցախի կարգավիճակի շուրջ ինչ-որ փոխպայմանավորվածությամբ»,- ասաց Պողոսյանը:


Ըստ նրա, օբյեկտիվ իրականությունն այնպիսին է, որ ամերիկացիներն ասում են, թե ռուսները պետք է Ադրբեջանից դուրս գան 2025 թվականի նոյեմբերից հետո, հասկանալի է, որ Ադրբեջանը երբեք չի համաձայնի այլ միջազգային խաղաղապահ առաքելության տեղակայման, դա պարզապես բացառված է։ Եթե 2025 թվականից դուրս են գալիս խաղաղապահները, իսկ նոր խաղաղապահներ չեն տեղակայվում, առավելագույնը, որ ամերիկացիները մեզ կարող են առաջարկել, այն է, որ իրենք ԵՄ-ի հետ միասին կփորձեն ճնշում գործադրել Ադրբեջանի նկատմամբ, որպեսզի այնտեղ ապրող հայ բնակչությանը չսպանեն, չկոտորեն ու վիրտուալ իրավունքներ տան:


Նրա խոսքով՝ սա առավելագույնն է, որ մենք կարող ենք ակնկալել:


Ինչ վերաբերում է ՀՀ կառավարության դիրքորոշումներին, ապա, վերլուծաբանի պատկերացմամբ, ՀՀ կառավարությունը փորձում է ակնարկել, որ, այո՛, տեսականորեն իրենք կհամաձայնեն տեսնել ԼՂ-ն Ադրբեջանի կազմում, բայց ակնարկն այսպիսին է, որ դա պետք է լինի դե յուրե Ադրբեջանի կազմում, իսկ դե ֆակտո փաստացի անկախ պետություն, որովհետև Կառավարությունն էլ է ասում, որ այնտեղ պետք է մշտապես տեղակայված լինի խաղաղապահ առաքելություն, անվտանգության երաշխիքներ պետք է տրվեն միջազգային, և այլն:


Առավել մանրամասն՝ տեսանյութում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր