«Արևմտյան Ադրբեջան վերադարձի» հարցերով զբաղվող ոմն Ազիզ Ալաքբարով, որն իր ազգանունը դարձել է Ալաքբարլի, հոխորտանքով «պահանջում էր» ՀՀ-ից ապահովել «վերադարձը»          Ռոբերտ Քոչարյանը հայց է ներկայացրել՝ ընդդեմ ԿԸՀ-ի       Վթարի է ենթարկվել թիվ 46 համարի ավտոբուսը, կա երեք տուժած    

27 հուլ 2022 15:50

Ճնշում չափելով գլխուղեղի խնդիրները չեք կարող ախտորոշել.Վերմիշյանը հիվանդանոց տեղափոխվելու դիմում է ներկայացրել ՔԿՀ, սակայն դիմումի ընթացքը չի ապահովվում

ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ ՛՛Նոր զարգացումներ Վահագն Վերմիշյանի առողջական վիճակի վերաբերյալ՛՛ վերտառությամբ:


՛՛Հենց նոր խոսեցի Վահագն Վերմիշյանի հետ և տեղեկացա, որ Վ. Վերմիշյանը հիվանդանոց տեղափոխվելու դիմում է ներկայացրել ՔԿՀ, սակայն դիմումի ընթացքը չի ապահովվում: Արվում է ամեն ինչ, որպեսզի քողարկվի առողջական վիճակի սրացումները: ՀՀ արդարադատության նախարարություն/Ministry of Justice of Armenia-ը կոչ եմ անում անիմաստ տեքստեր հրապարակելու փոխարեն ապահովել Վ. Վերմիշյանի տեղափոխությունը հիվանդանոց, ճնշում չափելով գլխուղեղի խնդիրները չեք կարող ախտորոշել:


Հ.գ. Քանի որ մեր ՄԻՊ-ի ֆեյսբուքյան էջը ինձ բլոկել է՝ խնդրում են թեգեք թող տեսնի՛՛,-նշել է նա:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր