Գիշերը Մոսկվայի փողոցներում ռազմական տեխնիկայի շարժ է նկատվել          Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մեր մոլորակը, ինչ վախճան է սպասվում մեր մոլորակին       Ադրբեջանը պատրաստ է գա՞զ տրամադրել Հայաստանին.Ո՞ւր են ներքաշում Հայաստանը. «Փաստ»    

28 հուլ 2022 15:29

Մեծ փողեր են ծախսվել Շուշիում համաժողովի օրերին, մինչդեռ Շուշիի նախկին բնակիչները սպասում են, որ կկատարեն իրենց խոստումը, կվերադառնան իրենց տներ

Ադրբեջանական մամուլի 147-ամյակի կապակցությամբ օրերս Ադրբեջանի նախագահի աշխատակազմը Շուշի քաղաքում հարյուրից ավելի լրագրողների և երկու տասնյակից ավել լրագրողական կազմակերպությունների մասնակցությամբ մեդիա համաժողով է անցկացրել։ Համաժողովի կազմակերպման համար մեծ փողեր են ծախսվել, միջոցառման մասնակիցենրին Բաքվից ինքնաթիռով ուղարկել են Վարանդա( Ֆիզուլի), այնտեղից ավտոբուսով` Շուշի։ Համաժողովի մասնակիցներից մեկը հետո հարբելով՝ ներկաների հետ կռիվ է սարքել, ինչը Ադրբեջանում բուռն քննարկումների պատճառ է դարձել։Հարբած վիճակում կռիվ սարքած մասնակիցը հետո համացանցում արդարացել է, գրելով՝ ի՞նչ է Շուշիում ալկոհոլ խմել չի՞ կարելի։ Ադրբեջանցի ընդդիմադիրները այդ կապակցությամբ քննադատում են Ալիեւի իշխանությանը,ասելով, որ 2020 թվականի նոյեմբերի վերջից Ադրբեջանի բնակչությունը տարակուսանքով հետևում է, թե ինչպես է Իլհամ Ալիեւի վարչակազմը Շուշին վերածում անթիվ հանդիպումների, ֆորումների, տոնակատարությունների վայրի,, իսկ Շուշիի նախկին բնակիչները սպասում են, որ պետությունը իրականացնի իրենց Շուշիում վերաբնակեցնելու խոստումը։

Ոսկան Սարգսյանի ֆեզսբուքյան էջ

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր