Երևան-Արտաշատ ճանապարհին «Volvo»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, կոտրել այն և կողաշրջվել          Սերժ Սարգսյանի անունից Բանակի օրվա առթիվ Եռաբլուրում ծաղկեպսակ է դրվել       Լիահույս եմ, որ մեզ կհաջողվի արագորեն փոխել իրավիճակը, վերականգնել բանակի ուժը և ոգին    

29 հուլ 2022 11:30

Թող փորձի մեկը Իրանի դեմ ոտնձգություն անի.Տարածաշրջանային պետությունները հպարտանում են մեր հզորությամբ եւ իրենց ապահով են զգում

Թող փորձի մեկը Իրանի դեմ ոտնձգություն անի.Տարածաշրջանային պետությունները հպարտանում են մեր հզորությամբ եւ իրենց ապահով են զգումԻրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին նախազգուշացրել է, որ Իսլամական Հանրապետության դեմ ագրեսիայի ցանկացած գործողություն կարժանանա Իրանի զինված ուժերի «կոշտ պատասխանին», ինչն ագրեսորներին կստիպի զղջալ իրենց արարքի համար, փոխանցում է Mehr-ը։

«Իրանի հզորության առջեւ ոչ մեկի մտքով անգամ չէր անցնի հարձակում սկսել երկրի տարածքի վրա։ Տարածաշրջանային պետությունները հպարտանում են Իրանի հզորությամբ եւ իրենց ապահով են զգում այդ հզորության շնորհիվ»,- ասել է Իրանի նախագահը։

Նա բարձր է գնահատել երկրի առաջընթացը պաշտպանական արդյունաբերության ոլորտում՝ հայտարարելով, որ հակառակորդը հետեւում է իրանցի զինվորականների տեղաշարժին ու պատրաստությանը, սակայն չի կարող որևէ թշնամական գործողություն ձեռնարկել՝ իրանցի զինվորականների հնարավորությունների, արդյունավետ մոբիլիզացման եւ կամքի ուժի պատճառով:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր