Մենք չենք կարող պարզապես նստել և սպասել, լուրջ վտանգ տեսնենք, ստիպված կլինենք լուրջ քայլեր ձեռնարկել          Սրանք դեռ ծաղիկներն են, դիմացի հողերն են, բա որ անկլավները տա, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի       Ինչու ՊՆ փոխգնդապետը զոքանչին ծեծելուց հետո իրեն զրկեց կյանքից    

30 հուլ 2022 19:04

Աշխարհում առաջին անգամ նախասրտերի ուռուցքի հեռացման վիրահատություն է իրականացվել

Սանկտ Պետերբուրգի համալսարանի Ն.Ի.Պիրոգովի անվան բարձր բժշկական տեխնոլոգիաների կլինիկայի վիրաբույժները կատարել են ձախ նախասրտի ուռուցքի հեռացման աշխարհում առաջին վիրահատությունը՝ վերին եւ ստորին թոքային երակների վերապլանտացիայով: Համաշխարհային պրակտիկայում հայտնի է միայն երկու դեպք, երբ թոքային երակները հետ են կարել նախասրտում, սակայն ուռուցքը չի հեռացվել, հայտնում է Piter.tv-ն՝ հղում տալով Սանկտ Պետերբուրգի համալսարանի մամուլի ծառայությանը:

Վիրահատությունը կազմակերպել է Պիրոգովի կլինիկայի ուռուցքաբանական բաժանմունքի մասնագետների խումբը՝ բժշկական հարցերով փոխտնօրեն Ռոստիսլավ Պավլովի գլխավորությամբ։ Վիրահատությանը ներգրավված են եղել Ն.Ն.Պետրովի անվան ուռուցքաբանության ազգային բժշկական գիտահետազոտական ​​կենտրոնի կրծքավանդակի ուղվածությամբ վիրաբույժները, սրտի վիրաբուժության եւ ինտերվենցիոն սրտաբանության կենտրոնի մասնագետները, ինչպես նաեւ անեսթեզիոլոգներն ու ռեանիմատոլոգները:

Հայտնի է, որ հիվանդն ավելի քան 13 տարի պայքարել է կրկնվող քաղցկեղի դեմ: Նա մի քանի անգամ վիրահատություն է տարել, սակայն ուռուցքն աճել է, իսկ վիրահատությունից հրաժարվելը մեծացրել է մահվան վտանգը:

Ուռուցքի հեռացման վիրահատությունը տեւել է մոտ 10 ժամ եւ անցել առանց բարդությունների։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր