Այսօր իրավիճակը կախված է Մոսկվայից, թեև Երևանն ամեն ինչ անում է գործընթացն արևմտյան հարթակ տեղափոխելու համար          Թուրքիայում վիճակը բավականին ծանր է հատկապես քրդաբնակ շրջաններում       Թուրքիայում զոհերի թիվն աճում է. Ափամերձ գոտին ջրի տակ է անցել. Թուրքիայի Իսկենդերունի բնակիչներին տարհանում են    

05 նոյ 2022 17:23

Հատուկ շնորհակալությունս եմ հայտնում Պալիատիվ ծառայության Ուռուցքաբանության ազգային կենտրոն (ՈւԱԿ)-ի նոր Պալիատիվ ծառայության կլինիկայի ղեկավար Հրանտ Կարապետյանին և իր ողջ անձնակազմին

Սույն թվականի հոկտեմբերի 8-ին Ուռուցքաբանության ազգային կենտրոն (ՈւԱԿ)-ին կից բացվեց նոր Պալիատիվ ծառայության կլինիկա: 
Պալիատիվ ծառայությունն Հայաստանում հիմք է դրվել 2003թ.-ից: Բաժանմունքում իրականացվում է հակացավային և սիմպտոմատիկ բուժում, ինչպես նաև տրամադրվում է հոգեբանական օգնություն: Հակացավային և սիմպտոմատիկ բուժումը իրականացվում է արդի սարքավորումներով և մեթոդներով արտերկրում վերապատրաստված մասնագետների կողմից: Կլինիկայի նպատակն է ապահովել հնարավորինս բարձր կյանքի որակ ուռուցքային հիվանդության վերջին փուլում գտնվող հիվանդների համար: 
Այս կլինիկայի մասնագետների հիանալի աշխատանքը, պրոֆեսիոնալ մոտեցումը և հոգատար ու ջերմ վերաբերմունքը փաստում են պացիենտները: 
Լինելով հիվանդապահ` բազմիցս տեսել եմ, թե ինչ հատուկ ուշադրություն, հոգատարություն, օպերատիվ, պրոֆեսիոնալ բուժօգնություն և խնամք է ցուցաբերվում բոլոր բուժառուների նկատմամբ: 
Հատուկ շնորհակալությունս եմ հայտնում Պալիատիվ ծառայության Ուռուցքաբանության ազգային կենտրոն (ՈւԱԿ)-ի նոր Պալիատիվ ծառայության կլինիկայի ղեկավար Հրանտ Կարապետյանին և իր ողջ անձնակազմին: 
Հատուկ ընդգծում եմ Ուռուցքաբանության ազգային կենտրոն (ՈւԱԿ)-ի Պալիատիվ ծառայության ստացիոնար բաժնի վարիչ Հասմիկ Էդուարդի Մելիքսեթյանի անչափ բարի, հոգատար և մասնագիտական բարձր պրոֆեսիոնալիզմ ցուցաբերող Մարդ-բժիշկ տեսակին, թե ինչ մեծ սիրով և սրտացավությամբ է վերաբերվում յուրաքանչյուր հիվանդի և ինչպիսի բարձր մակարդակի գիտելիքներ ունի նա։ 
Ինչպես նաև հատուկ նշում եմ Ուռուցքաբանության Ազգային կենտրոն (ՈՒԱԿ)-ի դոնորական կետի պատասխանատու բժիշկ Լիլիթ Եղիազարյանին իր աշխատանքին անմնացորդ նվիրվելու և մարդկային բարձր հատկանիշների համար։ Մարդ-բժիշկ, ով ամիսներ շարունակ երբեք չմերժեց և անհրաժեշտ խմբի արյունը միշտ ապահովեց մորս բուժօգնությունը պատշաճ կերպով կազմակերպելու և ստանալու համար։ 
Թվարկածներիցս ոչ մեկն ինձ արյունակիցներ չեն, բայց սրտացավ մարդիկ են՝ իրենց մարդ տեսակի բարձր կոչման կրողները։ 
Կարծում եմ, որ այսպիսի աշխատակիցները կենտրոնի ամենամեծ արժեքն են, բոլորն էլ իրենց գործի վարպետներն են, կրկին ու կրկին շնորհակալ եմ կենտրոնի բոլոր բուժաշխատողներից։ 

Հարգանքներով` Լուսինե Ավետիսյան

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր