Իրանը կհարվածի ամերիկյան բազաներին և զինված ուժերին, եթե Վաշինգտոնը որևէ ագրեսիվ գործողություն ձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ          Սպիտակ տան բժիշկները հայտնեցին, որ ես «կատարյալ առողջ» եմ․ Դոնալդ Թրամփ       Իշխան Սաղաթելյանը քննադատել է Նիկոլ Փաշինյանի Ամանորյա ուղերձը՝ հայտարարելով, որ իր ելույթում «նոր ռեկորդ է սահմանել»    

01 օգոս 2022 14:40

Մենք Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունը չենք մեկնաբանում և առնչություն չունենք նրա՝ Արցախ մուտքի արգելքի հետ. ԱԱԾ

Երեկ երեկոյան Ստեփանակերտ՝ թոռան մկրտությանը մասնակցելու ճանապարհին, ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողների կողմից պաշտոնապես արգելվել է Հայաստանի նախկին ԱԳ նախարար, «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյան մուտքը Արցախի Հանրապետության տարածք։


Րաֆֆի Հովհաննիսյանը հավանական է համարել, որ արգելքը եղել է Հայաստանի իշխանությունների կողմից։


Civic.am-ը կապ է հաստատել ՀՀ ԱԱԾ-ի հետ, որտեղից պատասխանել են, որ Հայաստանը որևէ առնչություն չունի Րաֆֆի Հովհաննիսյանի մուտքի արգելքի հետ։


«Րաֆֆի Հովհաննիսյանի մուտքը ԱԱԾ-ի անցակետում արգելել են ռուս խաղաղապահները։ Խնդրում ենք ճշտել ռուս խաղաղապահներից», - փոխանցել են ԱԱԾ-ից։ Իսկ հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանեն Րաֆֆի Հովհաննիսյանի մեղադրանքը, որ արգելքը կարող է լինել Հայաստանի իշխանությունից՝ ի պատասխան ԱԱԾ-ից նշել են․ «Մենք Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունը չենք մեկնաբանում»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր