«Թուրքիայից մասնավոր ինքնաթիռ է վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայանում». Արթուր Գրիգորյան          Ադրբեջանի, Վրաստանի և Կենտրոնական Ասիայի երկրների հետ փորձում ենք վերականգնել պատմական Մետաքսի ճանապարհը       Ադրբեջանն ու Թուրքիան կրկին համատեղ զորավարժություն են անցկացնում,մասնակցում են զինծառայողներ նաև Քաթարից, Ղազախստանից, Պակիստանից և Ուզբեկստանից    

01 օգոս 2022 16:10

Թուրքիայի համար լրջագույն խնդիրը մեր սփյուռքն է.Թուրքիայում անհանգիստ են, Հայաստանի վերջնական օկուպացիայի ծրագիրը դոփում է տեղում.Արթուր Ղազինյան

Թուրքիայի համար Հայաստանը երբեք խնդիր չի եղել, քանի որ գիտեն, որ ինչ որ պահին կարող են իշխանության բերել իրենց գործակալին ու քաղաքական մակարդակում լուծել իրենց խնդիրները Հայաստանի հետ, ֆեյսբուքի իր էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը.


«Թուրքիայի համար լրջագույն խնդիր է եղել կազմակերպված, միավորված ու կենսունակ հայկական աշխարհը՝ սփյուռքը, որի դեմ պայքարի և նրա գործունեությունը չեզոքացնելու համար ծախսվում էին հարյուր միլիարդավոր դոլարներ:


2018թ. «հեղափոխությունը» լուծեց Հայաստանի հետ խնդիրները. իշխանության բերեց թուրքական ազդեցության ու փաստացի գործակալներին, որոնք թևերը քշտած սկսեցին հայկական աշխարհի կազմալուծման, պառակտման և չեզոքացման ծրագիր:
Լուծարվեց Սփյուռքի նախարարությունը, ստեղծվեց հանձնակատարի ինստիտուտ և նշանալվեց խիստ կասկածելի ծագում ունեցող մի անձնավորություն, որի առջև խնդիր էր դրվել լուծել հայկական աշխարհի հարցը, կազմալուծել նրա աշխատանքը և հեռու պահել աշխարհահայությանը Հայաստանի ներսում և Հայաստանի շուրջ ընթացող գործընթացներից:


Պետք է խոստովանել, որ այդ մարդուն հաջողվեց լուծել իր առջև դրված խնդիրը, կազմալուծել հայկական աշխարհի կառույցների աշխատանքը, պառակտել աշխարհահայերին, սակայն ՀՅԴ կուռ կառույցները շարունակեցին իրենց գաղափարական գործունեությունը՝ լրջագույն խնդիրներ ստեղծելով թուրք-ադրբեջանական «խաղաղության դարաշրջանի» հաստատման համար:
Թուրքիայում անհանգիստ են, Հայաստանի վերջնական օկուպացիայի ծրագիրը դոփում է տեղում, ներսում «Դիմադրություն» շարժումը, իսկ դրսում ՀՅԴ կառույցները արգելակում են այդ գործընթացը, իսկ ժամանակն աշխատում է ի վնաս Էրդողանի. 2023թ հունիսի 18-ին կայանալու են նախագահական ընտրություններ, որտեղ նրա հաղթելու շանսերը օրեցօր նվազում են:


Նրան պետք է հաղթանակ, հաջողություն, որով կարողանա գրավել թուրք ընտրողների համակրանքը: Հայկական հարցը փակելն ու Հայաստանը վերջնականապես օկուպացնելը լավագույն միջոցը կլիներ նրա համար:
Այս իրավիճակում Հայաստանի «խաղաղասեր», իսկ իրականում թրքահպատակ իշխանությունը օգնության է գալիս իր ավագ ընկերներին. մի կողմից արգելում է Հայաստան մուտք գործել ՀՅԴ ակտիվ ներկայացուցիչներին, իսկ մյուս կողմից եռամսյա զորահավաք են տանում փողոցում պայքարող երիտասարդներին:


Ավելի քան վստահ եմ, որ թուրքերի և նրանց հայաստանյան ներկայցուցիչների բոլոր այս քայլերն ու գործողություններն ի վերջո տապալվելու են. Հայաստան լինելու է, ուժեղանալու և մեծանալու է, իսկ Հայ ազգն իր պատմական հայրենիքում ապրելու է առհավետ . . .»,-գրել է նա:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր