Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թուրքիայում քրեական հետապնդման է ենթարկվել Ռոջհիլաթ Աքսոյը, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության մասին «Ավրորայի լուսաբացը» հայկական ֆիլմը    

02 օգոս 2022 10:00

Վիտալի Բալասանյանին ադրբեջանցի գեներալներից մեկի հետ տեսել են Ասկերան քաղաքում.«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վիտալի Բալասանյանին ադրբեջանցի գեներալներից մեկի հետ տեսել են Ասկերան քաղաքում:


«Մի քանի օր անց զանգեցին ու ասացին, որ Վիտոն թուրքի հետ Ասկերանով, Ստեփանակերտով եկել անցել է դեպի Կարմիր շուկա։ Ճիշտն ասած՝ աչքովս չեմ տեսել, բայց Վիտոյից էդքանը հաստատ սպասելի է»,- տեղեկացրել է կուսակցության ղեկավարը: Տեղեկությունը փորձեցինք Բալասանյանի կուսակցությունից ճշտել, ինչը մեզ այդպես էլ չհաջողվեց: Նրա գլխավորած «Արդարություն» կուսակցությանը մոտ կանգնած աղբյուրը, սակայն, վստահեցրեց, որ շրջանառվող տեղեկությունը սուտ է:


«Միանշանակ այն ենթատեքստը, որն առկա է, իրականություն չէ: Այդ տղան Նիկոլ Փաշինյանի հետ մի շատ կարևոր ընդհանրություն ունի. ատում է հաղթանակ տարած բոլոր գեներալներին, Բալասանյանի նկատմամբ անձնական ատելություն ունի: Ընտրությունների ժամանակ էլ միացել է Մասիս Մայիլյանին ու Սամվել Բաբայանին»,- ասաց մեր զրուցակիցը՝ այդպես հերքելով տեղեկությունը»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր