Մեծ Մասրիկում բախվել են «Opel»-ը և «Volkswagen»-ը, վիրավnր կա          Լևոն Տեր-Պետրոսյանը վերընտրվել է ՀԱԿ կուսակցության նախագահ       Հռոմի Պապը Մերձավոր Արևելքում հրադադարի և երկխոսության կոչ է արել    

02 օգոս 2022 13:01

Խիստ հսկողություն Ադրբեջանի ՊՆ-ում.բանակից հեռացրել են 2 զինծառայողի՝ դիրքերից տեսանյութ հրապարակելու համար

Ադրբեջանում բանակից հեռացրել են պայմանագրային զինծառայողներ կրտսեր սերժանտ Սանան Ֆարաջովին եւ զինվոր Յուսիֆ Բայրամլիին՝ դիրքերից տեսանյութ հրապարակելու համար, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։


Վերջիններս ֆոտոնյութեր եւ վիդեոնյութեր են հրապարակել սոցցանցերի իրենց էջերում։

ՀԻշեցնենք՝«վերջին օրերին սոցիալական ցանցերում շրջանառվում են (այսպես կոչված) «Հայրենական պատերազմի» և զորավարժությունների ընթացքում ադրբեջանական բանակի գործունեությունը, զինտեխնիկայի տեղաշարժը արտացոլող լուսանկարներ և տեսանյութեր, որոնք ներկայացվում են որպես նոր տեղեկատվություն», - հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։




Զեկույցում նշվում է, որ պաշտոնական գործունեության հետ կապված՝ ադրբեջանական բանակի անձնակազմն ու զինտեխնիկան պարբերաբար տեղափոխվում են ուսումնական կենտրոններ և համազորային զորավարժարաններ։




«Եվս մեկ անգամ հորդորում ենք սոցցանցերի օգտատերերին և հանրությանը նոր տեսանյութերի քողի տակ չտեղադրել հին կադրեր և չմոլորեցնել հանրությանը», - նշում է ադրբեջանական ՊՆ-ն:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր